Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Փորձագետները հայտնել են այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են ծերացմանը
Մասնագետները թվարկել են այն մթերքները, որոնք նպաստում են վաղաժամ ծերացմանը: Դրանց թվում են շաքարավազը, ալկոհոլը, եգիպտացորենային անուշեղենը, ինչպես նաև` մշակված միսը: Այդ մասին գրում է Medikforum-ը:
Սննդաբանները պնդում են, որ շաքարը դանդաղեցնում է կոլագենի սինթեզը, որը մաշկի առաձգականությունն է ապահովում:
Օրգանիզմի վրա բացասաբար են ազդում նաև մշակված միս պարունակող մթերքները: Այն ո՛չ միայն բորբոքում է առաջացնում, նաև վատ է անդրադառնում նյութափոխանակության վրա:
Ինչ վերաբերում է աղին, ապա այն ևս օգտակար չէ, քանի որ հեղուկը պահում է օրգանիզմում և այտուցների պատճառ դառնում:
Սուրճը ո՛չ միայն ազդում է ատամների էմալի վրա, այլ նաև ջրազրկում է օրգանիզմը, ինչով նպաստում է կնճիռների և մաշկի միկրոճաքերի առաջացմանը:
Մաշկի ծերացմանը նպաստում է նաև ալկոհոլը, որը, ծերացման գործընթացն արագացնելուց զատ, առաջացնում է նաև անոթների արտահայտվածություն և դեմքի այտուցվածություն:
Եգիպտացորենից պատրաստված քաղցր ձողիկները, չիպսերը, պոպկորնը խախտում են օրգանիզմում օմեգա -3 և օմեգա-6 հավասարակշռությունը:


