«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ծխախոտը և տեսողության կորուստը. ինչի՞ մասին չգիտեն ծխողները

Ծխախոտը և տեսողության կորուստը. ինչի՞ մասին չգիտեն ծխողները

Միլիոնավոր ծխողներ վտանգում են իրենց տեսողությունը` չիմանալով այդ մասին, և չստանալով մասնագետների կողմից զգուշացում: Չնայած կա ուղղակի կապ այդ երկու խնդիրների միջև, միայն հինգից մեկը գիտի այդ վտանգի մասին. դա է վկայում բրիտանական Ասոցիացիայի օպտիմետրիստների կողմից անկացված հարցումը, հայտնում է  BBC News-ը:


Ասոցիացիան հիշեցնում է, որ ծխողները 2 անգամ ավելի հաճախ են կորցնում տեսողությունը, քան` չծխողները: Դա կապված է այն բանի հետ, որ ծխախոտը կարող է վատացնել ակնաբանական շատ խնդիրների ընթացքը:


Ծխախոտի ծխի տոքսիկ նյութերը գրգռում են աչքերը և վնասում նրանց:

 

  • Ծանր մետաղները, ներառյալ` կապարը և պղինձը, կարող են կուտակվել աչքի ապակենման մարմնում և բերել կատարակտի:

  • Ծխելը կարող է սրացնել տեսողության խնդիրները, որոնք կապված են շաքարային դիաբետի հետ` խորացնելով ցանցաթաղանթի արյունատար անոթների վնասումը:

  • Ծխողների մոտ 3 անգամ բարձր է տարիքային մակուլյար դեգեներացիայի զարգացման հավանականությունը` ցանցաթաղանթի դեղին մարմնի դիստրոֆիան:

  • 16 անգամ ավելի հաճախ, քան չծխողները, ծխողները ենթակա են հանկարծակի տեսողության կորստի, որին բերում է արյան շրջանառության սահմանափակման հետ կապված տեսողական նյարդի նեյրոպաթիան:


2006 մեծահասակների հարցումները ցույց տվեցին, որ միայն 18 տոկոսն է ճիշտ հասկանում ծխելու հետևանքով տեսողության կորստի վտանգը, բայց 76 տոկոսը գիտեին, որ ծխելը քաղցկեղ է առաջացնում:


Օպտոմետրիստների ասոցիացիան հայտնում է, որ ծխելուց հրաժարվելը տեսողության պահպանման անհրաժեշտ քայլերից է:


«Մարդիկ, սովորաբար, գիտեն ծխելու և քաղցկեղի կապը, բայց շատերը տեղյակ չեն աչքերի վրա ծխախոտի ազդեցության մասին: Ծխելը մեծացնում է տեսողությանը սպառնացող այնպիսի վտանգը, ինչպիսին մակուլյար դեգեներացիան է, որը կարևոր պատճառ է այդ սովորությունից հրաժարվելու համար»,- ասում է Աիշա Ֆազլանայը, օպտոմետրիստների Ասոցիացիայի մշտական խորհրդականը:

05.03.2020