«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա

Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա

Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդդել սրտի ռիթմի վրա: Այդ մասին հայտնում է Medical Xpress-ը` հղում կատարելով  Journal of the American Heart Association հանդեսում հրատարակված հետազոտությունը:


Հետազոտությունների մեջ ընդգրկվել են 18-40 տարեկան 34 առողջ կամավոր:


«Հանրությունը պետք է իմանա օրգանիզմի վրա էներգետիկ ըմպելիքների ազդեցության մասին, հատկապես, եթե նրանք ունեն առողջական խնդիրներ: Բուժաշխատողները պետք է  որոշակի խմբի պացիենտներին խորհուրդ տան սահմանափակել կամ վերահսկել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը». նշում է աշխատանքների գլխավոր հեղինակ Սախին Շախը:


Ավելի վաղ կարդիովիրաբույժ Վլադիմիր Խորոշևը, RT-ի հետ զրույցում,  գնահատել է շվեդ գիտնականների հետազոտությունը, որոնք եկել են այն եզրակացության, որ սրտի կծկումների հաճախականությունը` հանգիստ վիճակում, րոպեում 75 զարկ, կրկնապատկում է վաղաժամ մահվան վտանգը տղամարդկանց մոտ:

02.03.2020