«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Ոչ երիտասարդ ծնողներից ծնված երեխաներն առավել պակաս վարքի խնդիրներ ունեն

Ոչ երիտասարդ ծնողներից ծնված երեխաներն առավել պակաս վարքի խնդիրներ ունեն

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը: Մայրերի տարիքը տատանվել է 16-48-ը, իսկ հայրերինը՝ 17-68-ը:


Պարզվել է, որ ավելի մեծահասակ ծնողներից ծնված երեխաների մոտ ավելի քիչ են վարքի խնդիրները: Գիտնականների խոսքով, տվյալ փաստը չի կարելի բացատրել մեծահասակ ծնողների կրթության ավելի բարձր մակարդակով: Ինչո՞ւմ է այդ օրինաչափության պատճառը, հետազոտողները չեն կարող ասել:


Նախկինում կատարված հետազոտությունները հայտնում էին մեծահասակ ծնողներից ծնված երեխաների՝ աուտիզմով, շիզոֆրենիայովով հիվանդացության բարձր ռիսկի մասին: Բայց վերջին հետազոտությունները դա չեն հաստատում: Ճիշտ է, բժիշկները նաև զգուշացնում են, որ հղիությունը հետաձգող կանայք պետք է պատրաստ լինեն բարդությունների: Դրանք վիժումներն են, պրեէկլամպսիաները, կեսարյան հատման անհրաժեշտությունը:

 

Սկզբնաղբյուր՝ meddaily.ru


10.02.2020