Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Նոր հայտնագործությունը կարող է hեղաշրջել ալերգիկների կյանքը
Ամերիկացի գիտնականները գտել են նոր տեսակի բջիջներ, որոնք կապ ունեն խիստ վտանգավոր և մահացու ալերգիկ ռեակցիաների հետ: Ինչպես նշում է Mirage News-ը, հայտնի էր, որ IgE հակամարմինը նպաստում է անաֆիլաքսիայի: Բայց մինչև վերջերս մնում էր անհասկանալի, թե ինչպես է IgE-ի հազվադեպ տեսակը, որը միայն միանում է արախիսանման ալերգենների հետ, արտադրվում իմուն համակարգի կողմից:
Իրենց մարմնում շատ հակամարմիններ ունեցող ալերգիկ մկների օրինակով գիտնականները ուսումնասիրել են այդ խնդիրը: Նրանց հետաքրքրում էին երկու տիպի իմունային բջիջներ՝ Т և В-բջիջները: Փորձնականում նրանք պարզեցին, որ Т-բջիջների (Tfh13) ենթախումբն օգնում է В-բջիջներին արտադրել հակամարմնի IgE հազվակի տեսակը:
Այնուհետև գիտնականները հետազոտել են ալերգիայով և ռեսպիրատոր խնդիրներով մկների և մարդկանց կողմից վերցված բջիջների օրինակները: Այդ օրինակներում գտնվել են Tfh13 բջիջներ: Այսինքն, բջիջների այդ տեսակը, միանշանակ, կարևոր է ալերգիկ ռեակցիաների զարգացման համար, այդ թվում նաև՝ անաֆիլակտիկ շոկի:
Սկզբնաղբյուր՝ meddaily.ru


