«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ինչո՞ւ գեր մարդիկ դժվարությամբ են սննդակարգեր պահպանում

Ինչո՞ւ գեր մարդիկ դժվարությամբ են սննդակարգեր պահպանում

Ճարպակալման ժամանակ մարդն ավելի մեծ հաճույք է ստանում սննդից, քան նորմալ քաշ ունենալու դեպքում: Դա ստեղծում է արատավոր օղակ, կարծում են գիտնականները: Այովայի Համալսարանում իրականացվել է փորձարկում` 290 կամավորների մասնակցությամբ: Նրանցից 161-ը եղել են նորմալ քաշով, 78-ը՝ ավելորդ քաշով, իսկ 51-ը՝ ճարպակալմամբ. գրում է ТАСС-ը: Գիտնականները նաև որոշել են սննդից բավականություն ստանալու աստիճանը:


Հետազոտության շրջանակներում կամավորներին սկզբում առաջարկվել է 1 կտոր շոկոլադ, որից հետո նրանք պետք է հայտնեին, ստացե՞լ են արդյոք այդ համից հաճույք: Դրանից հետո մասնակիցները կարող էին ուտել այնքան շոկոլադ, որքան կարող էին:

 

Արդյունքները ցույց տվեցին, որ գեր մարդիկ ավելի մեծ բավականություն են ստացել շոկոլադից, սկսած առաջին իսկ կտորից: Նրանց համար դժվար է եղել հրաժարվել դրանից: Ամեն նոր կտոր ուտելիս նրանք ավելի մեծ հաճույք են վայելել:


Նորմալ քաշով մարդկանց մոտ նման բան չի դիտվել: Հավանաբար, հաճույքի գործոնը մեծ ազդակ է շատակերության համար: Նաև գեր և նորմալ քաշով մարդկանց համային գերադասություններով, կարելի է ճարպակալումը կանխող նոր մեթոդներ ստեղծել, կարծում են գիտնականները:

 

Սկզբնաղբյուր՝ meddaily.ru



24.01.2020