«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Մեկ ժամ քնելուց առաջ ընդունած լոգանքը լավացնում է քնի որակը

Մեկ ժամ քնելուց առաջ ընդունած լոգանքը լավացնում է քնի որակը

Տաք լոգանքը կամ ցնցուղը` քնելուց 1-2 ժամ առաջ, կարող է բավականին լավացնել քնի որակը, ապացուցել են նոր հետազոտությունների արդյունքները, որոնք իրականացրել են Տեխասի համալսարանի գիտնականները:


Ինչպես ասում է աշխատանքների առաջատար հեղինակ դոկտոր Շախաբ Խագոեգը, մարդու մարմնի ջերմաստիճանը համապատասխանում է ցիրկադային ռիթմին և փոխվում է օրվա ընթացքում: Մոտավորապես 1,5 ժամ առաջ այն պահից, երբ մենք սովորաբար քնում ենք, մարմիը սառչում է մոտավորապես 0,3°C-ով: Դրա պատճառներից մեկն այն է, որ հիպոթալամուսը կարգավորում է մարմնի ջերմաստիճանը և այլ ֆունկցիաներ` ներառյալ քնի և արթնության ցիկլը:


Տաք ջուրը կարող է դրդել օրգանիզմի ջերմակարգավորման համակարգը` ուժեղացնելով սառեցման բնական գործընթացը: Համաձայն գիտնականների եզրակացության, որը հրապարակվել է Sleep Medicine Reviews հանդեսում, 40-42°C ջուրն լավագույնն է այդ ազդեցության համար: Արդյունքները ցույց են տվել, որ ջրում պասիվ տաքացումը լավացնում է քնի ընդհանուր ժամանակը, դանդաղ քունը, քնի որակը, քնի արդյունավետությունը և կրճատում է քնի սկզբի ուշացումը:


Գիտնականներն ուսումնասիրել են քնի և ջերմաստիճանի 5322 հետազոտություն: Դոկտոր Շախաբ Խագոեգը նշում է, որ տաք լոգանք ընդունելու լավագույն ժամանակը քնից 1-2 ժամ առաջ է, իսկ քնից 15 րոպե առաջ լոգանք ընդունելն այդ արդյունքները չի տալիս: Նաև կարևոր է ջրի ջերմաստիճանը՝ 40-42°C: Տաք ջուրն առաջացնում է մեր մարմնի սառեցման վրա հակառակ ազդեցություն, իսկ սառը ցնցուղը մարմինն ավելի է տաքացնում, ինչը վատացնում է քունը:


Աշխատանքի արդյունքը ո՛չ միայն նպաստում է երեկոյան ակտիվության պլանավորմանը, այլ նաև օգնում է մշակել քնի լավացման մեթոդներ: Հեղինակների խոսքով, Տեխասի Տեխնիկական դպրոցի հետազոտողներն արդեն օգտագործում են այդ տվյալները ջրային մահճակալի ստեղծման աշխատանքներում, որտեղ ջուրը կարող է օգտագործվել մարմնի ջերմաստիճանը, զարկերակային ճնշումը կարգավորելու և գիշերվա ընթացքւմ քունը լավացնելու  համար:

Դմիտրիյ Կոլեսնիկ
Սկզբնաղբյուր՝ medportal.ru



09.01.2020