Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Հայտնի վիտամինային հավելումները նպաստում են քաղցկեղի զարգացմանը
Սննդային կենսակտիվ հավելումների (ՍԿՀ) շուկան արագորեն աճում է: Շատ մարդիկ ընդունում են հավելումներն` առանց բժշկի հետ խորհրդակցելու և, իրականում, չունենալով այդ վիտամինների պակասը: Սակայն այդպիսի «ինքնաբուժումը» կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Ինչպես նշում է "Российская газета"-ն` Տաֆտսա Համալսարանի հղումից ելնելով, ՍԿՀ-երը կալցիումով և վիտամին D-ով ամենատարածված միջոցներից են մեծահասակների մոտ:
Դրանց օգնությամբ մարդիկ փորձում են կանխարգելել օստեոպորոզի զարգացումը: Սակայն վերջին հետազոտությունները հայտնում են, որ այդ հավելումները կրկնապատկում են քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կատարվել է ավելի քան 27000 ամերիկացիների բժշկական տվյալների հետազոտություն: Պարզվել է, որ վտանգ են ներկայացնում կալցիումի` օրական 1000 միլիգրամը գերազանցող դոզաները: Իսկ ահա, կալցիումով հարուստ մթերքն` ընդհակառակը, օգտակար է:
Հետազոտողների հաշվետվության մեջ ասվում է. «հայտնաբերված է կապ օգտագործվող սնուցող նյութերի ավելցուկի և անցանկալի հետևանքների միջև, ներառյալ` քաղցկեղի որոշ տեսակների բարձր ռիսկը: Կարևոր է հասկանալ, թե ինչպիսի՞ դեր ունի ո՛չ միայն տվյալ սնուցող նյութը, այլ նաև նրա աղբյուրը»:
Հետազոտվել են նաև այլ նյութեր: Այսպես. Վիտամին K և մագնեզիումը իջեցրել են վաղաժամ մահվան վտանգը, վիտամին A-ն և ցինկը նվազեցրել են սիրտ-անոթային հիվանդություններից մահվան հավանականությունը, սակայն խոսքը վերաբերել է բացառապես այն դոզաներին, որոնք կարելի է ստանալ սննդով:
Սկզբնաղբյուր՝ meddaily.ru


