«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ինչո՞վ է արդյունավետ ոտնաթաթերի մերսումը

Ինչո՞վ է արդյունավետ ոտնաթաթերի մերսումը

Մի քանի հազարամյակ է, ինչ բժիշկներին հայտնի է ոտնաթաթերի մերսման կարևորությունը: Ժամանակակից բժշկությունն արդյունավետ օգտագործում է ոտնաթաթերի վրա ազդող տարբեր մեթոդներ՝ կոմպլեքս ազդեցություն տարբեր կետերի և տարածքների վրա: Օգտագործելով հատուկ մերսման գորգիկ, կարելի է հասնել նման արդյունքների: Գորգիկի փոխարեն կարելի է օգտագործել արկղի մեջ լցված խիճ և քայլել դրա վրա:


Այդ գորգիկները մարզում են ոտնաթաթի հոդերը և մեղմացնում ցավային զգացողությունը, անցկացնում ոտքերի այտուցը, ամրացնում ծնկների և սրունքների կապանները, լավացնում արյան շրջանառությունը: Նման կերպ տարբեր ասեղնաբուժական կետերի վրա ազդեցությունը դրդում է ներքին օրգանների աշխատանքը, ինչը, օրինակ, երակների վարիկոզ լայնացման և մանկական հարթաթաթության հիանալի կանխարգելում է:


Այդպիսի գորգիկների կանոնավոր օգտագործումը օրգանիզմում շատ խնդիրներ կկարգավորի:


Գորգը պետք է փռել հարթ մակերեսի վրա, գուլպաներով կանգնել և, պարզապես, քայլելու շարժումներ անել. բարձրանալ թաթերի կամ ներբանների վրա, փոքրիկ թռիչքներ կատարել:


Այսպիսի պարզ վարժությունները մեծ խնդիրներ կարող են լուծել:


Հակացուցումներ են ոտնաթաթերին վրա առկա վերքերը, սնկային ախտահարումը: Վերջին դեպքում պետք է չհրաժարվել մերսումից, այլ, պարզապես, ախտահարված օջախների շրջանում զգույշ լինել:


Այս մերսումով կարելի է կանխել շատ հիվանդությունների զարգացումը, ամրացնել առողջությունը:

 

Սկզբնաղբյուր՝ mednovosti.by



16.12.2019