«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Օստեոխոնդրոզի արդյունավետ բուժում տնային պայմաններում

Օստեոխոնդրոզի արդյունավետ բուժում տնային պայմաններում

Օստեօխոնդրոզը ողնաշարի ամենատարածված հիվանդություններից է: Կան հիվանդության զարգացման տարբեր աստիճաններ,, որոնցից յուրաքանչյուրն ունի իր թերապիան և բժշկական խորհուրդները:


Կոմպլեքս բուժման համար կարևոր է մի քանի պարզ կանոնների պահպանումը: Ահա թե ինչ են մասնագետներն առաջարկում օստեոխոնդրոզի բուժման համար տնային պայմաններում.


Կանոնավոր և ճիշտ ֆիզիկական ծանրաբեռնվածություն


Որպես օրենք, օստեոխոնդրոզն առաջանում է քիչ շարժունակ մարդկանց մոտ, և կամ ոչ ճիշտ ֆիզիկական ակտիվության:

Հիվանդությունը կանգնեցնելու և բուժելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով կատարել հատուկ վարժություներ՝ ողնաշարի հատուկ առողջարարական մարմնամարզություն, որն ուղղված է միջողային սկավառակների, ներվարմատների ճնշվածության վերացմանը, մեջքի մկանների ամրացմանը:


Լողը ամենահարմար ձևն է ծանրաբեռնվածության հավասար բաշխման համար: Բայց պետք է ճիշտ ընտրել լողի տեխնիկան, խորհուրդ է տրվում լողը մեջքի վրա, ինչը բացառում է գլխի ոչ ցանկալի դեպի հետ ձգումը և վնասված սկավառակների դեֆորմացիան:


Ճիշտ կեցվածք և սնունդ


Բուժման կոմպլեքսում շատ կարևոր է ճիշտ կեցվածքը: Եթե դրված է պարանոցային կամ կրծքային օստեոխոնդրոզ ախտորոշումը, շատ կարևոր է ողնաշարից հանել լարվածությունը, վերականգնել նրա անատոմիական ճիշտ դիրքը նստած աշխատանքի ժամանակ, ինչպես նաևօգտագործել ճիշտ ներքնակ և այլ անկողնային պարագաներ: Բիշկները խորհուրդ են տալիս մտովի ձգել ողնաշարը գլխի գագաթից բռնած քայլելու ժամանակ կամ նստած վիճակում;


Ճիշտ սննդակարգը և անհրաժեշտ նյութերի բավարար քանակի ընդունումը մեծ դեր ունեն բուժման մեջ: Հոդային հյուսվածքի ամրացման համար ամենօրյա օգտագործման նյութերից են խոնդրոիտինը և գլյուկոզամինը: Ավելի լավ է դրանք օգտագործել բուժական կոմպլեքսների և մյուս հավելյալ կարևոր նյութերի հետ՝ հիալուրոնաթթու, վիտամին Ց, ծծումբ:
 
Սկզբնաղբյուր՝ mednovosti.by

27.11.2019