«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Ցածր կալորիականության սննդակարգն իսկական փրկություն է սրտի և անոթների հիվանդություններից

Ցածր կալորիականության սննդակարգն իսկական փրկություն է սրտի և անոթների հիվանդություններից

Գիտնականները պարզել են, որ սննդի կալորիականության սահմանափակումն` անգամ նվազագույն չափով, կարող է բավականին նվազեցնել սրտի նոպաների վտանգը. Գրում է Xinhua-ը:


Առաջին անգամ կալորիականության սահմանափակման արդյունավետությունը փորձել են ճարպակալում չունեցող մարդկանց մոտ:  Գիտնականների խոսքով, ոչ մի դեղորայք չի կարող համեմատվել ցածր կալորիականության սննդակարգի արդյունավետության հետ: Ընդ որում, փորձագետները պնդում են, որ սննդակարգը, բոլոր դեպքերում, պետք է պարունակի բոլոր կարևոր վիտամինները և հանքային էլեմենտները:


Մասնագետները կազմել են 75 հոգուց բաղկացած կամավորների խումբ, որոնց մոտ եղել են քաշի հետ կապված ոչ այնքան արտահայտված խնդիրներ և ովքեր պետք է սկսեին ցածր կալորիականությամբ սննդակարգ կիրառել: Արդյունքում նրանց մոտ 13 անգամ նվազել է սիրտ-անոթային ախտաբանության վտանգը, նվազել է նաև երկրորդ տիպի դիաբետի, կաթվածի, բորբոքումների և քաղցկեղի որոշ տեսակների զարգացման վտանգը:


Ի դեպ, նախկինում կատարված հետազոտություններով ապացուցվել է պարբերաբար սով պահելու արդյունավետությունը:  Գիտնականները փորձեր են կատարել լյարդի և ենթաստամոքսային գեղձի ճարպակալմամբ  կրծողների մոտ, ինչը բերել է երկրորդ տիպի շաքարախտի: Մկների այդ օրգաններից 1 գրամ ճարպ հեռացնելով` բժիշկները փորձարարական կենդանիներին լիովին ազատել են հիվանդության ախտանիշներից: Արդյունքում կրծողների մոտ օրգանիզմը սկսել է նորմալ ընդունել ինսուլինը: Նմանատիպ ազդեցություն է ունենում նաև սովը:


Որոշ ժամանակ անց, գիտնականները կամավորների մոտ նոր մոտեցում կիրառեցին. երկու հոգի ուտում էին օրը մեջ, իսկ երրորդը՝ 3 օրը մեկ անգամ: Այս ռեժիմը հսկվել է մոտավորապես 10 ամիս: Արդյունքում կամավորներն ազատվեցին ավելորդ քաշից և կարողացան հրաժարվել հակադիաբետիկ պատրաստուկներից:

 

Սկզբնաղբյուր՝ meddaily.ru



20.11.2019