«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Մեծ զգուշությամբ հաճախեք գեղեցկության սրաներ

Մեծ զգուշությամբ հաճախեք գեղեցկության սրաներ

Առողջապահության մայրաքաղաքային դեպարտամենտի վարակիչ հիվանդությունների գլխավոր մասնագետ Սվետլանա Սմետանինան զգուշացնում է. գեղեցկության սրահների հաճախորդներն իրենց ենթարկում են հեպատիտ B և C հիվանդություններով վարակվելու վտանգին:


Մասնավորապես, մեծ վտանգ են ներկայացնում մանիկյուրը և պեդիկյուրը: Հեպատիտով վարակվածի եղունգների մշակման ժամանակ կարող են միկրովնասվածքներ առաջանալ, և հաջորդ հաճախորդը կարող է վարակվել նախորդի արյամբ կեղտոտված գործիքներից: Բժիշկները նշում են, որ ջուրը և ախտահանիչ միջոցները չեն սպանում հեպատիտ B և C վիրուսները:


Կարևոր է նախաքան միջոցառումը համոզվել, որ բազմակի օգտագործման գործիքներն ախտահանվել են ավտոկլավում: Գործիքները պետք է կրաֆտ-պակետներում լինեն, որի ինդիկատորը պետք է լինի վարդագույն, մարմնագույն կամ մոխրագույն: Պարտադիր է սրահում է միանգամյա օգտագործման պեմզայի, խարտոցի և ասեղի առկայությունը տատուաժի` և տատուների համար: Բոլոր մասնագետները պետք է աշխատեն ձեռնոցներով:

 

Սկզբնաղբյուր՝ meddaily.ru



15.11.2019