Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ցավային սինդրոմը կրծքավանդակում սրտի ոչ կորոնարոգեն ախտահարումների ժամանակ
ՍՐՏԻ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԱՐԱՏՆԵՐ
Միոկարդի արտահայտված հիպերտրոֆիան նպաստում է կորոնար շրջանառության հարաբերական անբավարարության զարգացման և միոկարդում նյութափոխանակության խանգարման: Քանի որ սրտի ձեռքբերովի արատները հանդիսանում են միոկարդի հիպերտրոֆիայի հաճախակի պատճառ, պերիկարդիալ շրջանի ցավը բնորոշ է այս պաթոլոգիային:
Ավելի հաճախ կրծքավանդակի ցավը լինում է աորտալ արատների ժամանակ:
ՄԻՏՐԱԼ ՓԱԿԱՆԻ ՊՐՈԼԱՓՍ
Այս պաթոլոգիայի ժամանակ ցավը կրծքավանդակում երկարատև է, նվվացող, ճնշող, ճմլող և չի անցնում նիտրոգլիցերինով:
ՄԻՈԿԱՐԴԻՈԴԻՍՏՐՈՖԻԱ
Միոկարդիոդիստրոֆիայի կլինիկական արտահայտությունները քիչ են բնութագրական և նաև բավականին բազմազան են: Ցավը պերիկարդիալ շրջանում դիտվում է հաճախ և տարբերաբնույթ է:
ԱՐՏԵՐԻԱԼ ՀԻՊԵՐՏՈՆԻԱՆԵՐ
Հիպերտոնիկ հիվանդությունը և սիմպտոմատիկ արտերիալ հիպերտոնիաները բավականին հաճախ ուղեկցվում են պերիկարդիալ շրջանի տարաբնույթ ցավերով: Առանձնացվում է ցավի մի քանի տեսակ: Առաջին հերթին դա ցավն է զարկերակային ճնշման բարձրացման ժամանակ, որը առաջանում է աորտայի պատերի չափազանց լարմամբ և ձախ փորոքի միոկարդի մեխանոռեցեպտրների դրդմամբ: Սովորաբար դա երկարատև, նվվացող ցավ է կամ սրտի շրջանում ծանրության զգացում:
Սկզբնաղբյուր՝ likar.info


