Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Գիտնականները պարզել են կաթսաների և թավաների մահացու վտանգը
Նորագույն ջերմակայուն ամանեղենում, կաթսաներում և ջրակայուն հագուստի մեջ առկա միկրոսկոպիկ մասնիկները կարող են սննդի հետ անցնել մարդու օրգանիզմ և նպաստել քաղցկեղի առաջացմանը:
Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը Վաշինգտոնում հրապարակվել է հոդված, համաձայն որի, ջերմակայուն ամանեղենում, ջրակայուն հագուստում և աղտոտման նկատմամբ կայուն գորգերում պարունակվող միկրոսկոպիկ մասնիկները կարող են անցնել մարդու օրգանիզմ և քաղցկեղ առաջացնել: Այդ մասին հայտնում է Daily Mail հրատարակչությունը:
Պերֆտորոկտանաթթուն (PFOA) օգտագործվում է տեֆլոնից պատրաստվող իրերի արտադրության համար, ինչպես նաև ջերմակայուն, ջրակայուն և աղտոտման նկատմամբ կայուն իրերում: Սակայն այդ նյութն ունի տոքսիկ և կանցերոգեն հատկություններ: Ապացուցված է, որ լաբորատոր կենդանիների մոտ այն մեծացնում է լյարդի, ենթաստամոքսային գեղձի և սեռական օրգանների ուռուցքների զարգացման վտանգը, ինչպես նաև` նպաստում է անպտղությանը:
Դրանից զատ, PFOA-ն առաջացնում է հորմոնալ փոփոխություններ, վահանագեղձի գործունեության խանգարում և աղիների բորբոքում:
Մարդը կարող է ենթարկվել պերֆտորոկտանաթթվի աղդեցությանը` ջերմակայուն ծածկույթով կաթսաների և թավաների ուժեղ տաքացման կամ վնասման ժամանակ:
Աղբի մեջ նետված տեֆլոնե ամանեղենը նույնպես վտանգ է ներկայացնում արտաքին միջավայրի համար, քանի որ PFOA-ն կարող է հողի մեջ հիմնայնացվել և անցնել խմելու ջրի մեջ:
Սկզբնաղբյուր՝ korrespondent.net


