«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Կրծքավանդակում ցավային համախտանիշը որովայնի խոռոչի հիվանդությունների ժամանակ

Կրծքավանդակում ցավային համախտանիշը որովայնի խոռոչի հիվանդությունների ժամանակ

Ցավային համախտանիշը բնորոշ է որովայնի խոռոչի շատ հիվանդությունների: էզոֆագիտի ժամանակ դիտվում է կրծոսկրի հետևում մշտական այրոց, կերակրափողի երկարությամբ ցավն ուժեղանում է կլման ժամանակ, կապված սառը, տաք, կոշտ սննդի ընդունման հետ:


Ախտորոշումը հիմնված է բնորոշ ցավային համախտանիշի և դիսֆագիայի նշանների վրա: Ռենտգեն հետազոտությունը ցույց է տալիս մոտորիկայի խանգարում, կերակրափողի ձևի անհամաչափություն, բարիումի դեպոյի առկայություն էրոզիաների, ֆիբրոէզոֆագոսկոպիան՝ լորձաթաղանթի հիպերէմիա և էրոզիաներ:


Կարդիայի ախալազիաների ժամանակ /կարդիոսպազմ, կերակրափողի իդիոպաթիկ լայնացում/ ցավը տեղակայվում է կրծոսկրի հետևում, խիստ կապված է դիսֆագիայի և սննդի ռեգուրգիտացիայի հետ: Ցավային էպիզոդը կարող է խթանվել սննդի ընդունմամբ:

 

Կլինիկական արտահայտություններից զատ, ախտորոշման համար կարևոր է ռենտգեն հետազոտությունը, որի ժամանակ դիտվում է բարիումի կանգ, կերակրափողի բավականին լայնացում և դիստալ մասերում նրա իլիկաձև նեղացում:

Դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ ցավը հաճախ տեղակայվում է կրծոսկրի ստորին մասում:  Բնորոշ է նրա առաջացումը կամ ուժեղացումը ուտելուց հետո, հորիզոնական դիրքում, ցավը պակասում է մարմնի դիրքն արագ փոխելիս: Հիվանդությունն ախտորոշվում է ռենտգեն և էնդոսկոպիկ հետազոտություններով:

Ցավը ստամոքսի, 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի ժամանակ երբեմն կարող է տարածվել դեպի կրծքավանդակի ձախ կողմ, որը ստեղծում է ախտորոշման որոշակի դժվարություններ, հատկապես, եթե հիմնական հիվանդության ախտորոշումը դեռևս հաստատված չէ:


Որովայնի խոռոչի օրգանների ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիան և ուլտրաձայնային  հետազոտությունը թույլ են տալիս հայտնաբերել կրծքավանդակում ցավային զգացողությունների իրական պատճառը:

Սկզբնաղբյուր՝ likar.info

16.07.2019