Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ցավային համախտանիշ կրծքավանդակում՝ նյարդաբանական հիվանդությունների ժամանակ
Ողնաշարի օստեոխոնդրոզ
Դա միջողային սկավառակի դեգեներատիվ-դեստրուկտիվ ախտահարում է, որի ժամանակ առավել հաճախ պուլպոզ կորիզում սկսվող գործընթացը պրոգրեսիվորեն տարածվում է սկավառակի բոլոր էլեմենտների վրա:
Ողնաշարի դեգեներատիվ գործընթացները բերում են նյարդարմատների երկրորդային ախտահարման, ինչն առաջացնում է ցավ` կրծքավանդակում: Ցավի մեխանիզմը կապված է միջողային տեղաշարժված սկավառակով նյարդարմատի ճնշմամբ, որն արտահայտվում է պարանոցա-կրծքային ռադիկուլիտի ախտանիշներով, նյարդարմատների բորբոքային փոփոխություններով, սահմանային սիմպատիկ շղթայի գրգռմամբ՝ ուղեկցվող ցավով և վեգետատիվ խանգարումներով:
Կրծքային առաջային պատի համախտանիշ
Դիտվում է միոկարդի կաթված տարած հիվանդների մոտ, նաև սրտի ոչ կորոնարոգեն ախտահարումների ժամանակ: Հնարավոր է, այն կապված է սրտից դեպի վեգետատիվ շղթայի սեգմենտներ անցնող ախտաբանական իմպուլսների հոսքով, որը բերում է համապատասխան կառուցվածքների դիստրոֆիկ փոփոխությունների: Որոշ դեպքերում համախտանիշը կարող է պայմանավորված լինել տրավմատիկ միոզիտով: Կրծքավանդակի առաջային պատը շոշափելիս ցավոտ է` տրիգերային կետեր 2-5-րդ կրծոսկրա-կողային հոդերի մակարդակում:
Ուսա-թիակային պերիարթրիտի ժամանակ ցավը կապված է ուսահոդում շարժումների հետ, դիտվում են ձեռքի տրոֆիկ փոփոխություններ:
Թիակա-կողային համախտանիշը բնորոշվում է թիակի շրջանի ցավով՝ հետագա տարածմամբ դեպի պարանոց և կրծքավանդակի առաջային ու կողմնային մակերեսներ:
Միջթիակային ցավային համախտանիշի դեպքում ցավը տեղակայվում է միջթիակային մասում, նրա առաջացմանը նպաստում է ստատիկ և դինամիկ ծանրաբեռնվածությունը:
Փոքր կրծքամկանի համախտանիշը բնորոշվում է կրծոսկրաանրակային գծով` 3-5 կողերի շրջանի ցավով՝ հնարավոր տարածմամբ դեպի ուսը:
Տիտցեի համախտանիշի ժամանակ նկատվում է կտրուկ ցավ` 2-4 կողերի աճառների կրծոսկրին միացման տեղում: Համախտանիշի առաջացումը հնարավոր է կապված է կողերի աճառների ասեպտիկ բորբոքման հետ:
Մանուբրիոստերնալ համախտանիշի ժամանակ լինում է ուժեղ ցավ կրծոսկրի վերին մասից վեր կամ կողմնային:
Սկալենուս համախտանիշը պայմանավորված է վերին վերջույթի նյարդա-անոթային խրձի ճնշմամբ` առաջային և միջին սանդղաձև մկանների միջև, ինչպես նաև նորմալ 1 կամ լրացուցիչ կողով: Ընդ որում, ցավը կրծքավանդակի առաջային շրջանում զուգակցվում է պարանոցի, ուսահոդերի ցավի հետ: Միաժամանակ կարող են դիտվել վեգետատիվ խանգարումներ` սարսուռի և մաշկային ծածկույթների գունատության ձևով:
Պսիխոգեն կարդիալգիան ներկայացնում է կրծքի շրջանում հաճախ հանդիպող ցավի տարբերակ: Այն պայմանավորվում է նրանով, որ հետագայում հիվանդության ինչ-որ էտապում կլինիկական պատկեր առաջացնող ցավի գործոնն` ինքը, գտնվում է տարբեր աֆեկտիվ և վեգետատիվ խանգարումների դաշտում, որոնք ախտաբանորեն կապված են սրտի ցավի հետ: Ցավը հաճախ տեղակայված է սրտի գագաթում, պերիկարդիալ շրջանում և ձախ պտուկի հատվածում:
Սկզբնաղբյուր` likar.info


