Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը. Ժամանակի ընկալումը շատ բանով կախված է սպասումների հետ: Ուղեղը ենթադրում է, որ ինչ-որ բան պետք է կատարվի: Եվ այստեղ կարևոր է «հորիզոնի» հասկացությունը:
Գրքում, օրինակ «հորիզոնը» կլինի ամեն նախադասության բառի վերջը: Ժամանակն անցնում է համաձայն այն բանի, թե ինչպես ենք մենք հիանում այդ «հորիզոններին» հասնելիս: Երբ ինչ-որ բանով իսկապես տարված եք, ուղեղը նպատակաուղղվում է «մեծ պատկերի» և տեսնում է ինչպես մոտիկ, այնպես էլ հեռու «հորիզոնները»: Այդ պատճառով ժամանակը թվում է թռչում է աննկատ: Երբ մարդ տխրում է, նա կենտրոնանում է մոտակա «հորիզոններին», որոնք չեն հավաքվում, ամբողջում, և ժամանակ հոսում է անտանելի դանդաղ:
Դրան գումարած, աշխատում է մի մեխանիզմ՝ կապված արագության հետ, որով ուղեղի բջիջներն ակտիվացնում են միմյանց՝ ձևավորելով ցանց՝ ինչ-որ առաջադրանք կատարելիս: Որքան արագ է ցանց ձևավորվում, այնքան սուբյեկտիվորեն արագ է թռչում ժամանակը: Դոֆամին նեյրոհաղորդիչ՝ կարևոր պարգևի զգացողության համար/ արտադրող նեյրոնները ևս կարևոր են ժամանակի ընկալման համար: Եթե մարդ զվարճանում է, այդ բջիջներն ավելի ակտիվ են: Նրանք արտադրում են շատ դոֆամին և ուղեղին թվում է, որ ժամանակն արագ է անցնում:
Եվս մեկ առանձնահատկություն՝ նեյրոնների ցանցերը, որոնք նոր հիշողություններ են կոդավորում, տարբերվում են բարձր պնդությամբ: Այդ պատճաոով հեռու հիշողությունները հաճախ ընկալվում են որպես ինչ-որ բան, որը երկար է տևում: Դրա հետ միաժամանակ, մանկության տարիներին, երբ շատ բան նորություն է, ուղեղը միշտ ընտրություն է կատարում նոր հիշողություններ ձևավորելու օգտին: Այդ պատճառով ծերության ժամանակ մարդիկ զարմանում են, թե ինչ արագ անցավ ժամանակը:
Սկզբնաղբյուր՝ meddaily.ru


