«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Բրիտանացի մասնագետները մեծ տարիքի կանանց խորհուրդ են տալիս հաճախ թռչկոտել

Բրիտանացի մասնագետները մեծ տարիքի կանանց խորհուրդ են տալիս հաճախ թռչկոտել

Պարզվում է, որ տեղում թռիչքներին նվիրված ընդամենը 6 րոպեն մեկ շաբաթվա ընթացքում բավարար է ոսկրերն ամրացնելու և օստեոպորոզի ռիսկը նվազեցնելու համար. Գրում է "Новости Mil.RU"-ն: Իրականացվել է էքսպերիմենտ 50 տարեկանից բարձր 14 կանանց հետ, որոնց մոտ ոչ վաղուց արդեն սկսվել է դաշտանադադար:  Ինչպես հայտնի է, հենց այդ շրջանում է բարձրանում օստեոպորոզի վտանգը: Խմբերի բաժանված փորձի մասնակիցները կատարել են տարբեր տեսակի վարժություններ, այդ թվում՝ թռիչքներ:


Օրինակ, որոշ կանանց խնդրել են թռչել մաքսիմալ բարձր, ձեռքերը թափահարելով և իջնել գետնին անպայման ոտնաթաթերի վրա և ծալած ծնկներով: Կանանց երկրորդ խումբը թռիչքով բարձրացել և իջել  է 20 սանտիմետրանոց արկղից:  Երրորդ խումբը կատարել է հարվածային ծանրաբեռնվածությամբ վարժություններ կրունկոսկրի վրա. Պահանջվել է կանգնել թաթերի վրա ձգվելով վեր, իսկ հետո թափով թուլանալ և իջնել կրունկների վրա: Կանայք կատարել են 3 մոտեցումը 10 կրկնությամբ և կարճատև հանգստի ընդմիջումներով:


Ոսկրերի վրա ամենալավ ազդեցություն ունեցավ վարժությունների առաջին տեսակը: Սակայն ազդել են նաև մյուս երկու տեսակները՝ դրանք դրդել են մկանները, որի շնորհիվ ընթացել է օստեոգենեզ /ոսկրային հյուսվածքի  աճ/: Բժիշկների կարծիքով՝ բավական է իրականացնել 30 թռիչք շաբաթը 3 անգամ: Մեկ տարում դա կտա ոսկրային հյուսվածքի 2 տոկոս աճ:

Սկզբնաղբյուր՝ meddaily.ru

15.04.2019