«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Քաղցր ըմպելիքները վատացնում են ցրված սկլերոզի ընթացքը

Քաղցր ըմպելիքները վատացնում են ցրված սկլերոզի ընթացքը

Ցրված սկլերոզով պացիենտները պետք է խուսափեն գազավորված ըմպելիքներ օգտագործելուց: Եթե նրանք օգտագործում են օրվա մեջ թեկուզ 2 ըմպելիք, ապա 5 անգամ ավելի հաճախ են ծանր հաշմանդամության հակված:


Ընդամենը, մեկ օրվա ընթացքում  շաքար պարունակող երկու գազավորված ըմպելիք օգտագործելով,  ցրված սկլերոզով հիվանդները 5 անգամ ավելի հաճախ կարող են ունենալ ծանր հաշմանդամություն, ինչպես պարզել են գերմանացի գիտնականները: Նրանք գտել են, որ եթե, ընդհանուր առմամբ, այդ հիվանդների վիճակի վրա սննդի ազդեցության ապացույցներ չկան, սակայն մեծ քանակի քաղցր գազավորված ըմպելիքները բացահայտորեն վատացնում են հիվանդության ընթացքը:


Այդպիսի ըմպելիքների շարքում են ոչ միայն ավանդական գազավորվածները, այլ նաև շաքար պարունակող թեյը և սուրճը: Այդպիսի կապի մասին իմացությունը կարող է օգնել ցրված սկլերոզով պացիենտներին՝ սննդակարգի օգնությամբ ավելի լավ կարգավորել հիվանդության ախտանիշները:


«Ցրված սկլերոզով մարդիկ հաճախ են ցանկանում իմանալ, թե ինչպես սնունդը և նրա առանձին բաղադրիչները կարող են ազդել նրանց հիվանդության ընթացքի վրա,- ասում են Бохуме հետազոտության հեղինակները St. Josef Hospital в Бохуме-ից,- մենք չենք գտել սննդակարգի և հիվանդության միջև խիստ կապ, բայց հայտնաբերել ենք նման կապ գազավորված ըմպելիքների, քաղցրացրած հյութերի, քաղցր թեյի, սուրճի և հաշմանդամության զարգացման միջև: Հետևաբար, ցրված սկլերոզով պացիենտների ռացիոնում պետք է շաքար պարունակող հեղուկների օգտագործումը հասցնել նվազագույնի»:


ՄեդիկՖորումը հիշեցնում է, որ ցրված սկլերոզը աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ մարդու իմուն համակարգը սխալմամբ ոչնչացնում է ներվերի միելինային թաղանթը: Հենց այդ թաղանթով են ուղեղից դեպի մարմնի տարբեր մասեր փոխանցվում գրգիռները: Ցրված սկլերոզի զոհերն աստիճանաբար  կորցնում են սեփական մարմնի վրա վերահսկողությունը, այնուամենայնիվ, յուրաքանչյուր պացիենտի համար հիվանդությունը զարգանում է անհատական սցենարով:

04.03.2019