Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Մենոպաուզայում գտնվող կանայք պետք է զգուշանան հորմոնալ միջոցներից
Մենոպաուզայի ժամանակ նշանակվող հորմոնալ թերապիան կարող է երկու անգամով բարձրացնել թոքային էմբոլիայի կամ խորանիստ երակների թրոմբոզի ռիսկը, հաղորդում է The Daily Mail-ը: Դա ցույց է տալիս Նոթինգհեմի համալսարանի կողմից անցկացված 80000 կանանց հետազոտությունը:
Գիտնականների խոսքով, վտանգը բարձրացել է միայն հորմոնները հաբերի ձևով ընդունելու դեպքում: Սպեղանիները, քսուքները այդպիսի ազդեցություն չեն գործել: Ընդ որում, ծեր կանանց համար ամենաանվնասը սպեղանիներն էին: Չնայած, վիճակագրության տվյալների համաձայն, հորմոնալ թերապիայի նշանակումների միայն 20 տոկոսն է ոչ օրալ նշանակմամբ:
Ինչ վերաբերում է հաբերին, հատկապես բարձր վհոտանգ էին ներկայացնում այն հաբերը, որոնք պարունակում են կոնյուգիռովաննիյ կօնսկիյ էստրոգեն, այլ ոչ թե սինթետիկ հորմոն: Բացարձակ ցուցանիշներում պերօրալ հորմոնալ պրեպարատներն առաջացրել են 10000 կանանց հաշարկով տարվա մեջ թրոմբոզի 9 դեպք: Հայտնի է նաև, որ դեղերի 5 տարվա ընթացքում օգտագործման դեպքում, 10000 կանանց մոտ կախտորոշվի կրծքի քաղցկեղի 60, իսկ ձվարանների քաղցկեղի 15 դեպք:
Սկզբնաղբյուր‘ meddaily.ru


