«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Հերպեսի և քաղցկեղի «աշխատանքի մեթոդը» նույնն է

Հերպեսի և քաղցկեղի «աշխատանքի մեթոդը» նույնն է

Մաունտ- Սինայի /ԱՄՆ/ հետազոտողները առաջին անգամ ցույց են տվել, որ բոլորին հայտնի հերպեսի վիրուսը իր բազմացման համար օգտագործում է  РНК-ի հնագույն տեսակը, որը մի քանի միլիոն տարի առաջ է ի հայտ եկել...##: Դա մարդու РНК-սատտելիտ 2-րդ-ն է (РНК HSATII):

Ավելի հետաքրքրականն այն է, որ այդ նույն РНК-ն օգտագործում են նաև քաղցկեղային բջիջները: Մեր օրգանիզմում РНК HSATII-ն սովորաբար ակտիվ չէ, բայց ամեն ինչից պարզ է, որ հերպեսի վիրուսը և քաղցկեղի բջիջները սովորել են այն ակտիվացնել: Դրա օգնությամբ նրանք ներդրվում են օրգանիզմ և սկսում են բազմանալ:

Հետազոտողները կարծում են, որ և հերպեսը, և քաղցկեղը ՛՛գտել են այդ РНК-ի հետքը՛՛, քանի որ նրանք երկուսն էլ խելացի են և փորձում են բոլոր հնարավոր միջոցները՝ բազմացման և օրգանիզմում տարածվելու համար: Հնարավոր է նաև, որ դա միայն պատահական համընկնում է: Բայց չի կարելի և բացառել, որ հերպեսն ու քաղցկեղը ավելի սերտ են կապված, քան մենք կարծում ենք:

Գիտնականների խոսքով ՛՛ուռուցքների էվոլուցիան կարող է մեզ տալ վիրուսների զարգացման ավելի խորը ընկալում՛՛: Բայց դա էլ ամենը չէ. հետազոտության արդյունքները կողմնակի կերպով հաստատում են, որ հերպեսի վիրուսը ընդունակ է մանիպուլացիայի ենթարկել իմուն համակարգը այնպես, որ արդյունքում  խոցային կոլիտ և նեյրոդեգեներատիվ հիվանդություններ /Այցհեյեր և այլն/ զարգանան:

Ի միջի այլոց, դեմենցիայի և հերպեսի միջև կապն արդեն ապացուցված է, մնում է միայ գտնել այդ կապի մեխանիզմը:

Մասնագետները գտնում են, որ արված է քաղցկեղով և հերպեսով հիվանդների մոտ ախտորոշիչ  գործիքների պոտենցիալ մշակման ճանապարհին առաջին քայլը՝ կապված РНК HSATII-ի հետ, ինչպես նաև РНК-ի օգտագործումը դեղորայքի համար որպես թիրախ:

 

 

14.01.2019