Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Գոյություն ունեն աթերոսկլերոզի ռիսկի գործոննորի, որոնց մասին մենք հաճախ մոռանում ենք
Վերջին շրջանում մեծ ուշադրություն է հատկացվում ֆիզիկական ակտիվության և ճիշտ սննդի անհրաժեշտությանը: Դրանք երկուսն էլ պետք է ամրացնեն մեր առողջությունը, այդ թվում նաև` սիրտ-անոթային համակարգը:
Այնուամենայնիվ, կա գործոն, որի մասին հիշում ենք ոչ հաճախ, մինչդեռ այն ընդունակ է սրտի պաշտպանության համար ոչ պակաս դեր խաղալ: Խոսքը վերաբերում է քնին, ավելի ճիշտ` նրա բավարար տևողությանը:
Անքնությունը հյուսվածքներին պարտադրում է ճարպ կուտակել: Կառլոս Երրորդի անվան սիրտ-անոթային հետազոտության ազգային կենտրոնի հետազոտողներն այս անգամ ուսումնասիրել են Իսպանիայի 3974 բանկային աշխատակիցների (կանայք և տղամարդիկ, մինջինը 46 տարեկան):
Բոլոր մասնակիցները 7 օրվա ընթացքում կրել են ակտիգրաֆ, փոքրիկ սարք է և ճշգրիտ գրանցում է քնի ու արթմնի ժամանակը: Արդյունքերից ելնելով, հետազոտվողներին բաժանեցին 4 խմբի՝ 6 ժամից քիչ քնողների, 6-7 ժամ, 7-8 ժամ քնողների և 8 ժամից ավելի:
Դրանից հետո նրանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների և աթերոսկլերոզի հայտնաբերման համար իրականացվեց անոթների 3D-ՈՒՁՀ և էխոսրտագրություն:
Պարզվեց, որ չափից ավելի քնելը վնասակար է. 8 ժամից ավելի քունը կարող է աթերոսկլերոզի հետ կապված լինել, հատկապես կանանց մոտ, սակայն այդ վնասը չնչին է` համեմատած անքնության հետ:
6 ժամից պակաս քնողների մոտ աթերոսկլերոզի առաջացման վտանգն ամբողջ օրգանիզմում 27 տոկոսով ավելի է, քան 7-8 ժամ քնողների մոտ: Ընդ որում, կարևոր էր ո՛չ միայն քնի տևողությունը, այլ նաև` որակը: Վատ որակի դեպքում աթերոսկլերոզի հավանականությունը 34 տոկոսով ավելի էր: Քնի որակին էր վերաբերում քնի ընթացքում արթնանալու քանակը և շարժումների հաճախականությունը, որը որոշվում է քնի ֆազայով:
Կարճ և անորակ քունն առավել բնորոշ էր ալկոհոլով քնելու սովորություն ունեցողների մոը: Մինչև այժմ շատերը կարծում են, որ ալկոհոլը լավ քնաբեր է: Սակայն այն ինչպես օգնում է արագ քնեցնել, այնպես էլ` արագ խանգարել քնի ընթացքը: Եվ ալկոհոլային քնից արթնանալիս դժվար է կրկին քնելը:
Կոֆեինի ազդեցությունը ևս հետազոտողների կողմից ուշադրության արժանացավ: Նրանք եզրակացրել են, որ այն կախված է սուրճի ներծծման արագությունից: Գենետիկայից ելնելով, սուրճը կարող է արագ ներծծվել և այդ դեպքում քնի վրա բոլորովին չի ազդում, իսկ եթե դանդաղ է ներծծվում, ապա քունը և սիրտ-անոթային համակարգը վտանգված են:
Ուսումնասիրությունները մինչ այդ ապացուցել են, որ անքնությունը բարձրացնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վտանգը՝ ավելացնելով գլյուկոզայի քանակը, արյան ճնշումը, օրգանիզմի բորբոքային վիճակը և ճարպակալումը:


