Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Ստամոքսի խնդիրների հոգեսոմատիկ պատճառները
Երբ ցավում է ստամոքսը, բոլոր ցանկությունները վերանում են, որովհետև համեղ կերակուրներ վայելելը մարդու համար ամենակարևոր հաճույքներից է: Իսկ ստամոքսի խնդիրների ժամանակ նա զրկվում է այդ հաճույքից:
Ի՞նչն է բերում նման վիճակի և ինչպե՞ս պայքարել դրա դեմ:
Երբ ստամոքսը «գործադուլ» է արել. առանց ստամոքսի նորմալ աշխատանքի անհնար է կյանքի նորմալ ընթացքը: Տարիների ընթացքում ստամոքսի հետ կապված հիվանդությունների քանակը մարդը հասցնում է առավելագույնի:
Վնասակար մթերքները, սնվելու ոչ ճիշտ ռեժիմը, վնասակար սովորությունները նպաստում են այդ հիվանդությունների առաջացմանը:
Դրանք բերում են մարսողական համակարգի տարբեր խանգարումների. գաստրիտ (ստամոքսի բորբոքում), խոցեր, նաև՝ քաղցկեղ:
Ապրելակերպի պայմաններից, սխալներից բացի, այս հիվանդությունների զարգացմանը նպաստում են նաև հոգեսոմատիկ պատճառները: Հաճախ դրանց ազդեցությամբ մարդն սկսում է «պատերազմ»` ինքն իր հետ: Չնայած նա անգամ չի կասկածում, որ սեփական օրգանը հրաժարվել է նորմալ գործունեությունից հենց իր իսկ կամքով և «պատվերով»:
Ստամոքսի հիվանդությունների պատճառը
Հիվանդություններն օրգանիզմի ներքին ռեակցիաներն են: Հուզական խնդիրները, դրանց ճնշվածությունն օրգանիզմում լուրջ վնասման պատճառ են դառնում: Ստամոքսի հիվանդության պատճառը հասկանալու համար պետք է, նախ, հասկանալ սեփական անձը: Եվ այսպես, ի՞նչն է լավ ինքնազգացողության հակառակորդը:
Վճիռներ ընդունելու անընդունակությունը փոխում է մարդու բնավորությունը: Դրա հետևանքով շատ վիճակներ սկսում են գործել նրա դեմ, այդ թվում և` ստամոքսը:
Բացահայտ երևույթի բացասումը, ուրիշի կարծիքին հանգիստ չվերաբերվելը տանում են տարբեր խանգարումների: Մարդն ընդունակ չէ լսել շրջապատողների կարծիքը, նա իր ողջ էությամբ հակառակվում է, փորձելով ապացուցել միայն իր ճշմարտացիությունը: Եթե անընդհատ ամբողջ աշխարհին դեմ ենք գնում, դա ոչ մի լավ տեղ չի տանի: Պետք է միշտ հիշել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր հատուկ կարծիքը, որին դեմ պետք չէ գնալ: Դա հաճախ պատին ճակատով խփելու վիճակ է ստեղծում և վնասում հենց այդ պայքարողին:
Մարդկանց և տեղեկատվություններն ընդունելու անկարողությունն առաջացնում է հոգեսոմատիկ պատճառներով ստամոքսի խնդիրների առաջացման:
Ստամոքսի խանգարումների հոգեսոմատիկան ցույց է տալիս, որ մարդը վստահ չէ իր ուժերին: Ներքին հակամարտությունները մղվում են դեպի դուրս: Մշտական հիշեցումներն իր մասին, պնդումները, որ ամեն բան սխալ է, անարդար, վատ է և անմիտ, տանում են ներքին աշխարհի քայքայման: Խախտելով ներքին հավասարակշռությունը, մարդն, ասես, պատժում է իրեն` վատառողջությամբ:
Ինչպե՞ս բուժվել
Յուրաքանչյուր առողջական խնդրի համար գոյություն ունի անհրաժեշտ «հաբը»:
Կարևորն այն է, որ հիվանդը ցանկանա առողջանալ: Եվ ո՛չ միայն ցանկանա, այլ գործի և ընկերանա սեփական ներքին աշխարհի հետ: Եվ այսպես, ինչպես է հոգեսոմատիկան օգնում ազատվել հոգեբանական խանգարումներից և կարգավորել ստամոքսի աշխատանքը:
Ինքնազգացողությունը կարգավորելու համար պետք է ձգտել դառնալ խաղաղ և բարի: Միայն այդպես է հնարավոր կարգավորել ստամոքսի վիճակը: Հանգիստ խոսքը, նախանձի բացակայությունը, բարի կամեցողությունը բուժող սպեղանու ազդեցություն կունենան:
Աշխարհին սառը հայացքը, հաշվենկատությունը և կոպտությունն, անպայմանն կխարխլեն օրգանիզմի առողջությունը: Իսկ սերը, ընկերասիրությունը, խաղաղությունը ստամոքսի լավագույն «դեղորայքն են»: Չարությունը միայն քայքայում է և հիվանդությունների պատճառ դառնում: Հավատը սեփական ուժերին, անշահախնդրությունը և սերն առողջության հիմքերն են: Մարդն առողջ է միայն այն դեպքում, երբ նրա մեջ չարություն չկա:
Փաստորեն, յուրաքանչյուր ցավ ի հայտ է գալիս սեփական օրգանիզմին սեփական ձեռքերով «հարվածելուց»:
Սկզբնաղբյուր. mirrosta.ru


