Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Առաջին օգնությունը ստենոկարդիայի ժամանակ
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես դադարեցնել և նստել, կամ պառկել և հարմար դիրք ընդունել, թուլացնել սեղմող հագուստը, խնդրել , որ բացեն պատուհանը (եթե դրսում չափից դուրս սառնամանիք չէ): Շատ կարևոր է նոպայի ժամանակ խուճապի չմատնվել:
Եթե մինչ այդ բժիշկը նոպաների դեմ ինչ-որ դեղեր է նշանակել (իզոկետ, նիտրոմինտ), պետք է այն ընդունել սկզբում փոքր դոզայով: Արդյունք չլինելու դեպքում, 5 րոպե անց կարելի է այդ նույն դոզան կրկնել: Պետք չէ անմիջապես դեղի ընդունումն սկսել բարձր դոզաներով, որովհետև կարող է դա դառնալ սովորութային և այլևս չօգնել:
Ստենոկարդիայի նոպայի ժամանակ ե՞րբ է անհրաժեշտ շտապ օգնություն կանչել
Շտապ օգնության անհրաժեշտություն առաջանում է այն ժամանակ, երբ նոպան տևում է 10 րոպեից ավելի, և նիտրոգլիցերին ընդունելիս չի անցնում, կամ էլ, եթե ցավին միանում են նոր և անսովոր սիմպտոմներ (ցավը տարածվում է դեպի ծնոտների, պարանոցի շրջան, անտանելի է և այլն): Այս դեպքում մեծ է հավանականությունը, որ ստենոկարդիան ավելի է խորանում և շտապ անհրաժեշտ է հիվանդանոց գնալ:
Շտապ օգնությունն անհրաժեշտ է նաև այն դեպքում, եթե հետկրծոսկրային ցավն արտահայտվում է կյանքում առաջին անգամ:
Ի՞նչ անել մինչև բժշկի գալը
Մինչև բժշկի գալը պետք է հիվանդին օգնել ընդունել ամենահարմար դիրքը: Հագուստի սեղմող կապերն ու կոճակներն արձակել հատկապես պարանոցի շրջանում, բացել պատուհանը: Հիվանդին տալ կես բաժակ ջրում 20 կաթիլ կորվալոլ և լեզվի տակ դնելու համար ¼ հաբ ասպիրին:
Ե՞րբ է պետք ստենոկարդիայի նոպայով հիվանդին նիտրոգլիցերին տալ
Նիտրոգլիցերինը պետք է զգուշորեն տալ. Միայն այն ժամանակ, երբ կա վստահություն, որ ցավը կապված է սրտի խնդիրների հետ: Բանն այն է, որ նիտրոգլիցերինն ունի շատ կողմնակի ազդեցություններ, որոնցից ամենավտանգավորը ճնշման կտրուկ իջեցումն է: Ոչ մի դեպքում չի թույլատրվում նիտրոգլիցերինը տալ մշուշված գիտակցությամբ կամ անգիտակից հիվանդին:


