«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Ի՞նչ է օստեոպորոզը

Ի՞նչ է օստեոպորոզը

Օստեոպորոզը հիվանդություն է, որի ժամանակ ոսկրերը կորցնում են իրենց ամրությունը, դառնում են փխրուն և կարող են  հեշտությամբ կոտրվել:


Ոսկրային զանգվածի կորուստն աստիջանաբար է ընթանում և հաճախ ախտորոշվում է արդեն բարդությունների փուլում՝ ողնաշարի կամ ազդրի գլխիկի կոտրվածքների ժամանակ:


Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալների, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների շարքում օստեոպորոզը 4-րդ տեղն է զբաղեցնում՝ սիրտ-անոթային,  ուռուցքաբանական հիվանդություններից և շաքարային դիաբետից հետո: Հենց օստեոպորոզն է 65 տարեկանն անց, հատկապես կանանց մոտ հաճախ հանդիպող ազդրի գլխիկի կոտրվածքների հիմնական պատճառը:


Ոսկրային կոտրվածքներն օստեոպորոզի ժամանակ կարող են լինել անգամ ոչ մեծ վնասվածքի արդյունքում, օրինակ, ընկնելուց, իսկ ողնաշարի կոտրվածք կարող է լինել անգամ ծանրություն բարձրացնելիս, մեքենայի ցնցումներից:


Այս հիվանդությունը, տառապանք պատճառելուց զատ, բերում է հաշմանդամություն:

ՎՏԱՆԳԻ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ


Չվերահսկվող գործոններն են  .


  • ոսկրային հյուսվածքի ցածր միներալ խտությունը,
  • կանանց սեռը,
  • 65-ն անց տարիքը,
  • օստեոպորոզի առկայությունը կամ փոքր տրավմաներից կոտրվածքների առաջացումը 50-ն անց հարազատների մոտ (մայր, հայր, քույր),
  • նախկինում տարած կոտրվածքները,
  • քրոշ էնդոկրին հիվանդություններ,
  • կանանց մոտ վաղ կլիմաքսը,
  • մարմնի ցածր քաշը,
  • գլյուկոկորտիկոիդների ընդունումը, երկարատև անկողնային ռեժիմը:


Վերահսկվող գործոններ.


Կապված են ապրելակերպի հետ և կարող են հաղթահարվել

  • կալցիումի քիչ օգտագործումը,
  • վիտամին D-ի դեֆիցիտը,
  • ծխելը,
  • ալկոհոլի չարաշահումը,
  • ցածր ֆիզիկական ակտիվությունը,
  • ընկնելու հակումը:


ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ


Օստեոպորոզի ախտորոշման համար օգտագործվում են ռենտգենոգրաֆիան և  դենսիտոմետրիան:

 

Դենսիտոմետրիան հնարավորություն է տալիս որոշել ոսկրերի նվազագույն խտությունը և կոտրվածքների զարգացման վտանգը: Այս հետազոտությունը կարևոր դեր ունի հիվանդության վաղ ախտորոշման համար, երբ դեռ կոտրվածքներ չկան:

 

Քանի որ գլյուկոկորտիկոիդների երկարատև ընդունման դեպքում կարող է օստեոպորոզ զարգանալ, բժիշկը պետք է անպայման դենսիտոմետրիայի հետազոտություն նշանակի, որպեսզի ժամանակին հայտնաբերի և համապատասխան բուժում նշանակի:

Եթե արդեն օստեոպորոզն ախտորոշված է, պետք է.

  • բացառել դրա ժամանակ ռիսկային գործոնները,
  • ընդունել անհրաժեշտ չափով կալցիում և վիտամին D,
  • ընդունել ոսկրային հյուսվածքի խտության բարձրացումն ապահովվող պատրաստուկներ,
  • կանոնավոր կատարել ֆիզիկական վարժություններ:
17.10.2018