«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու. 88 44
Ընդունարան. 8103

Պացիենտների համար

Խորհուրդներ սեզոնային հիվանդություններից պաշտպանվելու համար

Խորհուրդներ  սեզոնային  հիվանդություններից պաշտպանվելու  համար

Արդեն աշուն է, և օրերը սկսում են ցրտել: Շուտով կնկատվի  նաև շնչառական վիրուսային հիվանդությունների աճ:
Դրան նպաստում է նաև ուսումնական տարվա սկիզբը, երբ մեծանում է միմյանց հետ շփումը դպրոցներում և բուհերում:


Վիրուսային հիվանդություններից պաշտպանվելու բավականին պարզ միջոցներ կան, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր մարդ:


Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել հարբուխով հիվանդների հետ շփումից, իսկ հիվանդության զանգվածային  տարածվածության ժամանակ հնարավորինս կրճատել բազմամարդ  վայրեր հաճախելը: Բացի այդ, պետք է  շատ քայլել մաքուր օդում, բնակարանը հաճախակի օդափոխել:


«Հաճախակի բնակարանի խոնավ մաքրում կատարեք, սենյակներում  ունեցեք գիհու ճյուղեր:  Օգտակար են նաև փշատերևների, ռեհանի, էվկալիպտի և այլ եթերայուղերը: Դրանք օդը մաքրող հատկություն ունեն»,- խորհուրդ են տալիս փորձագետները:


Եվս մեկ պարզ, սակայն շատ լավ ազդող միջոց է սեզոնային վարակների շրջանում հաճախ ձեռքերը լվանալը և ձեռքերով դեմքին հպվելուց զգուշանալը: Պետք է հիշել, որ այդ ժամանակ, նույնիսկ օդակաթիլային վարակների դեպքում,  հատկապես կեղտոտ ձեռքերն են վարակի ամենագլխավոր պատճառը դառնում:


Հաջորդ խորհուրդը. առավոտյան և երեկոյան անհրաժեշտ է քիթ-ըմպանը ողողել տաք աղաջրով /մեկ բաժակ ջրին մեկ թեյի գդալ աղ/:
Բժիշկները պնդում են, որ այս դեպքում վարակման վտանգը կրճատվում է 6 անգամ:


Նաև շատ օգտակար է մեծ քանակությամբ  ջրի օգտագործումը, վիտամին С պարունակող հյութեր, կոմպոտներ, եփուկներ և թեյը խմելը:

 

Իսկ սննդի մեջ, իհարկե, պետք է շատ լինեն մրգերն ու բանջարեղենը:

09.10.2018