«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Կարո՞ղ են դիաբետով հիվանդները շաքար օգտագործել

Կարո՞ղ են դիաբետով հիվանդները շաքար  օգտագործել

Դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որն առաջ է բերում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում: Չնայած այն բանի, որ դիաբետով հիվանդները պետք է խիստ ուշադիր լինեն իրենց սննդի նկատմամբ, բայց նրանք նաև կարող են երբեմն իրենց թույլ տալ քաղցր ճաշակել:


Կա տարածված կարծիք, որ դիաբետիկները պետք է բացառեն ցանկացած քաղցրեղեն:  Շաքարի և ածխաջրատների օգտագործման ուշադիր հսկողությունն, իհարկե՛, կենսական կարևորություն ունի, քանի որ շաքարի օգտագործումը կարող է բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի քանակը: Եվ, այնուամենայնիվ, առողջ սննդակարգի անցնելու դեպքում երբեմն հնարավոր է առանց վտանգի քաղցր օգտագործել:


Քաղցրը որպես առողջ սննդի բաղադրիչ


Ածխաջրատների և շաքարի  այն քանակը, որը կարող է օգտագործել դիաբետով հիվանդը, կախված է մի քանի պայմաններից, որոնցից են.

 

  • ակտիվության աստիճանը,
  • մարմնի նորմալ քաշը պահպանելու, կամ ավելորդ քաշից ազատվելու անհրաժեշտությունը,
  • արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջեցումը


Բժիշկը կամ սննդաբանը կարող են օգնել հիվանդին անհատական վճիռներ կայացնել և կազմել սննդի պլանը՝ նրա պահանջներին համապատասխան:


Ամերիկյան դիաբետի ասոցիացիայի տվյալների համաձայն, դիաբետով հիվանդի սննդի ռացիոնում կարող են լինել կոնֆետներ, շոկոլադ կամ այլ քաղցր մթերք: Բայց չափազանց կարևոր է դա զուգակցել առողջ սննդիի հետ:


Առողջ սնունը պետք է.

 

  • պարունակի սահմանափակ քանակի հագեցած ճարպեր,
  • պարունակի սահմանափակ քանակի աղ և շաքար,
  • իր մեջ ներառի սպիտակուց չպարունակող բանջարեղեն, ամբողջական հատիկեղեն, մրգեր և օգտակար ճարպեր:


Մասնագետները խորհուրդ են տալիս քաղցրի ոչ մեծ չափաքանակներ օգտագործել շատ հազվադեպ:


Մթերքն ընտրելիս շատ կարևոր է, որպեսզի դիաբետով հիվանդը հասկանա, թե այն ինչպես կարող է ազդել արյան մեջ գլյուկոզայի քանակի վրա: Դրա համար պետք է սովորել ուշադիր կարդալ մթերքի տուփի վրա եղած տեղեկատվությունը: Շատ մթերքների վրա կարող է լինել «առանց շաքարի» կամ «առանց շաքարի ավելացման» գրառումը, և, այնուամենայնիվ, դրանցում կարող են լինել ածխաջրատներ, որոնք կազդեն արյան մեջ շաքարի քանակի վրա:

09.10.2018