Պացիենտների համար
- Covid 19
- Մաշկային հիվանդություններ
- Մարսողական համակարգ
- Սիրտ-անոթային համակարգ
- Թերապիա
- Ոսկրա-մկանային համակարգ
- Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- Նյարդային համակարգ
- Ուրոլոգիա
- Գինեկոլոգիա
- Առաջին օգնություն
- Էնդոկրինոլոգիա
- Վիրաբուժություն
- Առողջ ապրելակերպ
- Ախտորոշում
Անկողնային ռեժիմով հիվանդի խնամքը
Ի՞նչ պետք է իմանալ և ինչպե՞ս խնամել, եթե հարազատներից մեկը հիվանդ է ու ստիպված է երկար ժամանակ անկողնային ռեժիմ պահպանել:
Որքա՞ն հեղուկ է անհրաժեշտ
Շատ հաճախ հիվանդի ընդունած հեղուկի սահմանափակման հանձնարարականները պայմանավորված են նրանով, թե ստացիոնարում բավարա՞ր է, արդյոք, միջին բուժանձնակազմի թիվը, ովքեր ավելորդ անգամ կարող են փոխել գիշերանոթներն ու փամփերսները: Դա այնքան էլ ճիշտ չէ: Ծարավի զգացումը նշանակալիորեն վատթարացնում է հիվանդի վիճակը: Օրինակ, եթե օրգանիզմը չի ընդունում բավարար քանակության հեղուկ, ապա մաշկը կորցնում է առաձգականությունը: Դա նպաստում է պառկելախոցերի առաջացմանը, ինչն անկողնային հիվանդների մոտ ամենածանր բարդություններից է: Դրա համար, եթե հակացուցումներ չկան (օրինակ, հիպերտոնիա կամ երիկամների հիվանդություն), պետք է այնքան ջուր տալ, որքան կպահանջի հիվանդը:
Փոխել անկողինը
Սովորաբար, ծանր հիվանդներին չեն ստիպում անկողնուց վեր կենալ, ավելին, չեն տեղափոխում մեկ այլ մահճակալ, չէ՞ որ շատ հիվանդությունների դեպքում դա կարող է վնասել: Եթե պացիենտին անրաժեշտ է երկար մնալ անկողնում, ապա սպիտակեղենի փոխման գործընթացը պետք է հատուկ գործելաձևի օգտագործմամբ կատարվի: Դրանցից մեկը սավանի երկայնակի փոխումն է:
Նախապես մահճակալի երկայնքով փռել գլանաձև փաթաթված սավանը: Հիվանդին շրջել կողքի վրա, տակից գլանաձև փաթաթելով հանել օգտագործված սավանը` պացիենտի թիկունքի ուղղությամբ, հետո մաքուր սավանը բացելով` փռել անկողնու վրա: Խուսափել մաքուր և կեղտոտ սավանների միմյանց շփումից: Հիվանդին սկզբում շրջել մեջքի, ապա մյուս կողքի վրա: Այդ կերպ նա կհայտնվի մաքուր սավանի վրա:
Սավանը կարելի է փոխել նաև գլխավերևից: Այդ դեպքում գլանաձև փաթաթված սավանը բացում են մահճակալի գլխամասից մինչև պացիենտի ոտքերի մոտ: Թե ինչպես է հարմար հիվանդի անկողինը փոխել, ավելի լավ է խորհրդակցել բուժող բժշկի հետ. միայն նա կարող է ասել, թե պացիենտի վիճակն ինչպես թույլ կտա դա անել: Հարկ է հիշել, որ հիվանդի տակից չի կարելի քաշել սավանը և այլ անկողնային պարագաներ: Դա կարող է հանգեցնել փափուկ հյուսվածքների տեղաշարժման և, որպես հետևանք, պառկելախոցերի առաջացման:


