«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Պացիենտների համար

Փայծաղ. բուժե՞լ, թե՞ հեռացնել

Փայծաղ. բուժե՞լ, թե՞ հեռացնել

Փայծաղն արյունաստեղծ օրգան է և, չնայած բուժաշխատողները մշտապես պացիենտներին ներշնչում են, թե փայծաղն այնքան էլ կենսական կարևոր օրգաններին չի դասվում և, որ դրա բնածին բացակայությունը կամ վիրահատության միջոցով հեռացումը հետք չի թողնում օրգանիզմի կենսունակության և աճի վրաէ:

Գիտականորեն հաստատված փաստ է, որ մարդկանց գրեթե 50%-ի, ում մոտ մանկական հասակում հեռացվել է փայծաղը, կյանքի տևողությունը կազմում է ընդամենը 50 տարի: Փայծաղի հեռացման հետ կտրուկ նվազում է օրգանիզմի պաշտպանական հատկությունները, դրսևորվում մրսածության, ծանր բորբոքային հիվանդությունների նկատմամբ բարձր հակվածություն, իվանդություններն ընթանում են սուր և հաճախ ուղեկցվում արյան վարակմամբ (սեպսիս): Փայծաղի հեռացումը հանգեցնում է նաև իմունիտետի իջեցման, որի ամրապնդման համար ամբողջ կյանքում հարկ է ընդունել դեղպատրաստուկներ` անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

Օրգանիզմում ո՛չ մի օրգան ավելորդ չէ և բոլորը փոխկապակցված են միմյանց հետ: Փայծաղի հիվանդություն հազվադեպ է հանդիպում, սակայն, քանի որ փայծաղն արյունաստեղծ օրգան է, անհրաժեշտ է վերականգնել դրա գործառույթը և ճիշտ աշխատանքը, հատկապես, արյունատար համակարգի միջոցով:

Յուրաքանչյուր վիրահատություն արյան կորուստ է, առավել ևս` փայծաղի: Հեռացնելով այն մարդը մշտապես տառապում է օրգանիզմում արյան անբավարարությունից:

 

 

09.06.2018