«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Թունաբանության ծառայություն

Շավարշ Մելքոնյան

Շավարշ Մելքոնյան

Բաժանմունքի վարիչ
անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
բ.գ.թ.

1985-1993 թթ սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում։

 

1986-1988թթ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում Մերձբալթիկայում։

 

1993թ-ին, ավարտելով ուսումը ԵրԲԻ-ում, ընդունվել է Մոսկվայի Ն․Ա․Սեմաշկոյի անվան III-րդ բժշկական ինստիտուտի օրդինատուրան՝ «Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա» մասնագիտությամբ։ Օրդինատուրան ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Ն․Վ․Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ԳՀԻ-ի ասպիրանտուրան։

 

2000թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը  «Զուգակցված ֆիզիոհեմոթերապիայի թունազերծական ներգործությունը հոգեմետ և քնաբեր դեղամիջոցներով սուր թունավորումների դեպքում» թեմայով «Թունաբանություն» մասնագիտացմամբ։

 

2000-2016թթ-ին աշխատել է Մոսկվայի Ն․Վ․Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ԳՀԻ-ի թունաբանական վերակենդանացման բաժանմունքում որպես բժիշկ, զբաղեցրել է  նաև բաժանմունքի վարիչի պաշտոնը։

 

Թունաբանական վերակենդանացման բաժանմունքում  սուր թունավորումների բուժման պրակտիկայում ներդրել է երկարացված արյան ֆիլտրման մեթոդը (Continuous Renal Replacement Therapy (СRRT)  ժամանակակից PrismaFlex և Multifiltrate հեմոպրոցեսորների միջոցով։  Նրա ղեկավարած գիտական խումբը հոգեմետ և օպիումի խմբի պրեպարատներով թունավորված հիվանդների բուժման համար կատարելագործել է ակտիվ թունազերծման հետևյալ մեթոդները․ հեմոդիալիզ (Continuous veno-venous hemodialysis (CVVHD), հեմոդիաֆիլտրում (Continuous veno-venous hemodiafiltration (CVVHDF), պլազմաֆերեզ (PF)։ Տիրապետում է  թունաբանության մեջ էքստրակորպորալ թունազերծման մեթոդներին, ինչպիսիք են հեմոսորբցիան (HP), պլազմաֆերեզը և պլազմափոխանակումը, հեմոդիաֆիլտրացիան (CVVHDF), հեմոդիալիզը (CVVHD), հեմոֆիլտրացիան (HF), արյան ուլտրամանուշակագույն և լազերային մշակումը, քիմիոհեմոթերապիա, աղիների թունազերծումը, կրիտիկական և ծանր վիճակում գտնվող  թունաբանական հիվանդների վարումը, հակաթույն թերապիայի մարտավարությունը:

 

Ն․Վ․Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության ԳՀԻ-ում աշխատելու տարիների ընթացքում անմիջականորեն մասնակցել է Դուբրովկայի թատերական կենտրոնի «Նորդ-Օստ» ներկայացման ժամանակ ահաբեկիչներից պատանդների փրկության նպատակով գրոհի  տուժածներին, Մոսկվայում ահաբեկչական գործողություններից, շենքերի պայթյուններից,  ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում  այլ արտակարգ իրավիճակներում տուժածներին  օգնելու գործողություններին։

 

Բացի թունաբանական բաժանմունքից, աշխատել է Մոսկվայի մի քանի մասնավոր նարկոլոգիական կլինիկաներում, որտեղ հաջողությամբ կիրառել է գերարագ օպիումային թունազերծման  (Ultrarapid opiate detoxification). բուժական պլազմաֆերեզի, մեթոդները, իրականացրել է թմրամոլային և ալկոհոլային  սուր աբստինենցիայի ծանր դեպքերի բուժում։   Մասնագիտացվել է յատրոգեն և այլ բարդություններով, ուղեկցող ծանր հիվանդություններով նարկոլոգիական հիվանդների բուժման մեջ։

 

2016 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 2018 թվականին «Արմենիա» ԲԿ-ի սուր թունավորումների բուժման կենտրոնի վերականգնումից հետո ղեկավարում է այն։

 

Ավելի քան 30 հոդվածների և գիտական հետազոտությունների հեղինակ և համահեղինակ է,  ունի նորարական երկու առաջարկ։ Շ․Մելքոնյանը առողջապահության ոլորտում փաստաթղթաշրջանառության թվայնացման և բժշկության մեջ էլեկտրոնային հաղորդակցության եռանդուն ջատագովն ու խթանողն է։