Գինեկոլոգիական կաբինետ
«Արմենիա» հանրապետական բժշկական բազմապրոֆիլային կենտրոնում, որտեղ գործում են 16-ից ավելի բաժանմունք, կանանց համար իր նշանակությամբ ու կարևորությամբ հատկապես աչքի է ընկնում գինեկոլոգիական բաժանմունքը:
Բաժանմունքում իրականացվում են տարբեր բարդությունների գինեկոլոգիական վիրահատություններ՝ ինչպես լապարոսկոպիկ, այնպես էլ լապարոտոմիկ:
Գինեկոլոգիական բաժանմունքը ներառում է կոնսերվատիվ գինեկոլոգիան, անպտղության բուժումը: Կենտրոնում գործում է մասնագիտական վերակենդանացման ծառայություն:
Յուրաքանչյուր տարի «Արմենիա» ՀԲԿ գինեկոլոգիական բաժանմունքում պլանային հետազոտություն են անցնում մոտավորապես 1500-2000 կանայք, այդ թվում բժշկական կենտրոն դիմող և հոսպիտալիզացված յուրաքանչյուր կին անցնում է գինեկոլոգիական անվճար հետազոտություն: