Ռևմատոլոգիական կաբինետ
Ռևմատոլոգիական ծառայությունն իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում.
- հոդերի բորբոքային հիվանդություններ /արթրիտներ, սպոնդիլոարթրիտներ/,
- մետաբոլիկ, դեգեներատիվ հիվանդություններ /օստեոպորոզ, օստեոարթրոզ/,
- շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ /համակարգային կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտ և համակարգային սկլերոդերմիա/,
- համակարգային վասկուլիտներ:
«Արմենիա» ՀԲԿ-ն հագեցված է ախտորոշման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից մեթոդներով` հոդերի ՈՒՁՀ, ռենտգենոգրաֆիա, ողնաշարի և հոդերի համակարգչային շերտագրություն, լաբորատոր հետազոտություններ` իմունոլոգիական և բիոքիմիական, որոնց շնորհիվ կատարվում է ճշգրիտ ախտորոշում և համապատասխան բուժում:
Բժիշկ-ռևմատոլոգ` Գոհար Գառնիկի Հակոբյան