«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Էնդոկրինոլոգիայի բաժանմունք

«Արմենիա» ՀԲԿ Էնդոկրինոլոգիայի  բաժանմունքը գործում է 1970 թվականից և առ այսօր ներզատաբանական խնդիրներ ունեցող մեծահասակների բուժման համար նախատեսված միակ բաժանմունքն է ամբողջ հանրապետությունում: Վերոնշալ փաստը ենթադրում է, որ բաժանմունքում աշխատող մասնագետների հսկողության տակ են գտնվում հանրապետության շաքարային դիաբետով հիվանդների հիմնական մասը:

 

Բաժանմունքում բուժում ստացողների մոտավորապես 80%-ը շաքարային դիաբետով հիվանդներն են, 20%-ը կազմում են վահանաձև գեղձի և այլ հիվանդություններով տառապող մեծահասակները:


Բաժանմունքն ապահովում է արդի էնդոկրինոլոգիայի բոլոր միջոցները. առկա է ախտորոշիչ ծառայություն, որտեղ իրականացվում լաբորատոր և գործիքային հնարավոր բոլոր հետազոտությունները:


Բաժանմունքի կլինիկական գործունեության հիմքի վրա գործում է Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնը, որի ղեկավարն է Էդվարդ Նորայրի Թորոմանյանը: Այստեղ են մասնագիտացել հանրապետությունում աշխատող էնդոկրինոլոգների գերակշռող մասը:


Բաժանմունքում աշխատում է 8 բժիշկ: