Երիկամային և բրոնխաթոքային բաժանմունք
Երիկամային բաժանմունքը գործում է շուրջ 50 տարի: Այստեղ աշխատում են երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ՝ վերապատրաստված արտերկրի առաջատար կլինիկաներում:
Բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում ինչպես պետպատվերի շրջանակում, այնպես էլ ապահովագրված և վճարովի հիմունքով դիմող հիվանդները:
Երիկամային բաժանմունքում կատարվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում.
- գլոմերուլոնեֆրիտներ,
- պիելոնեֆրիտ,
- միզաքարային հիվանդություններ,
- երիկամների ամիլոիդոզ,
- երիկամների երկրորդային ախտահարումներ հետևյալ հիվանդությունների ժամանակ.
– շաքարային դիաբետ,
– պոդագրա.
– համակարգային հիվանդություններ,
– արյան համակարգի հիվանդություններ,
– ՈՍՀԲ պրեպարատների և անալգետիկների երկարատև օգտագործում,
– պարբերական հիվանդություն:
Մի շարք դեպքերում զարկերակային հիպերտենզիան կրում է երկրորդային բնույթ, որոնց նշանակալի մասը պայմանավորված է երկամների ախտահարումով, ինչպես նաև՝ առաջնային հիպերտենզիայով հիվանդների մոտ երբեմն առաջանում են երիկամների ախտահարումներ. 2 դեպքում էլ բուժում ստանում են երիկամային բաժանմունքում:
Բաժանմունքում օգտագործվում են ժամանակակից հետազոտության մեթոդներ, ինչպիսիք են՝ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), ՄՌՏ, երիկամների անգիոգրաֆիա, իմունոդիագնոստիկա, որոնք հնարավորություն են
տալիս վաղ շրջաններում հիվանդությունների ախտորոշման, ինչի շնորհիվ հնարավոր է կանխել հիվանդության հետագա զարգացումը և որոշակի դեպքերում հասնել լիովին ապաքինման, իսկ քրոնիկ հիվանդությունների պարագայում՝ երկարատև ռեմիսիայի:
Բաժանմունքի բազայի վրա ծավալված է Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների թիվ 4 ամբիոնը, որտեղ մասնագիտանում են նեֆրոլոգ մասնագիտությամբ կլինիկական օրդինատորներ: Սա հնարավորություն է տալիս բաժանմունքի բժիշկներին ընդգրկվել գիտական աշխատանքների մեջ, որոնց արդյունքները տպագրվում են հայկական և արտասահմանյան գիտական պարբերականներում: Բաժանմունքի և ամբիոնի սերտ համագործակցությունը կլինիկական օրդինատորներին հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ բաժանմունքի պրակտիկ գործունեությանը:
Պրակտիկ բժիշկների համար հրատարակվել են զարկերակային հիպերտենզիայի, դիաբետիկ նեֆրոպաթիայի և քրոնիկական երիկամային անբավարարության բուժմանն ու ախտորոշմանը վերաբերող մեթոդական ցուցումներ: Ամիլոիդոզով հիվանդների բուժման երկարատև փորձը հնարավորություն է տվել մշակել բուժման նոր սխեմաներ, որոնք դանդաղեցնում են ամիլոիդոզի զարգացման գործընթացը:
«Արմենիա » ՀԲԿ թոքային բաժանմունքը շուրջ 45 տարի իրականացնում է թոքային հիվանդությունների վաղ հայտնաբերում, կանխարգելում, ախտորոշում և բուժում: Այն համալրված է բարձր որակավորում և աշխատանքային մեծ փորձ ունեցող արհեստավարժ մասնագետներով, որոնց զգալի մասը վերապատրաստվել են արտերկրի առաջատար կլինիկաներում:
Բաժանմունքում ստացիոնար բուժում են ստանում ինչպես պետպատվերի շրջանակում, այնպես էլ ապահովագրված և վճարովի հիմունքով դիմող հիվանդները:
Թոքային բաժանմունքում կատարվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում.
- թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն,
- բրոնխիալ ասթմա,
- թոքաբորբ, պլևրիտ,
- թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ, թոքերի սարկոիդոզ,
- թոքերի պրոֆեսիոնալ հիվանդություններ,
- սուր և քրոնիկ շնչառական անբավարարություն:
Բաժանմունքը մեծ դեր է կատարում նաև թոքերի տուբերկուլոզի և ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման գործում:
Ախտորոշման և բուժման գործընթացն իրականացվում է միջազգային չախանիշներին համապատասխան լաբորատոր և գործիքային հետազոտությունների ժամանակակից մեթոդներով՝ կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական հետազոտություններ, իմունադիագնոստիկա, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, ախտորոշիչ և բուժական բրոնխոսկոպիա, ֆիզիոթերապիա: Բաժանմունքում գործում է թոքերի ֆունկցիոնալ-ախտորոշիչ և ինհալյացիոն կաբինետ:
Բաժանմունքում մշակվում են բուժական նոր սխեմաներ, որոնք ապահովում են շնչառական համակարգի հիվանդությունների լիովին ապաքինում, կանխում են քրոնիզացիայի վտանգը, իսկ քրոնիկական հիվանդությունների դեպքում նպաստում են երկարատև ռեմիսիայի ապահովմանը:
Բաժանմունքի բազայի վրա ծավալված է Երևանի պետական բժշկական համալսարանի ներքին հիվանդությունների թիվ 4 ամբիոնը, որտեղ մասնագիտանում են թոքաբան մասնագիտությամբ կլինիկական օրդինատորներ: Սա հնարավորություն է տալիս բաժանմունքի բժիշկներին ընդգրկվել գիտական աշխատանքների մեջ, որոնց արդյունքները տպագրվում են հայկական և արտասահմանյան գիտական պարբերականներում: Բաժանմունքի և ամբիոնի սերտ համագործակցությունը կլինիկական օրդինատորներին նաև հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ բաժանմունքի պրակտիկ գործունեությանը:
Մենք կօգնենք Ձեզ կրկին շնչել հեշտ: