Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
«Արմենիա» ՀԲԿ Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը գործում է 1995 թվականից։ Բաժանմունքն ուսումնական բազա է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Երևանի «Հայբուսակ» համալսարանի համար։
Բաժանմունքում իրականացվում են.
- դեմքի և ծնոտի էսթետիկ վերականգնողական վիրաբուժական միջամտություններ (ռինո-բլեֆարո-օտոպլաստիկա, դեմքի մաշկի ձգում, ծնոտի բնածին և ձեռքբերովի արատների վիրահատական ուղղում, օրթոգնատիկ վիրաբուժություն),
- դիմածնոտային շրջանի (ԴԾՇ) և պարանոցի բարորակ ու չարորակ ուռուցքների և ուռուցքանման գոյացումների վիրահատական բուժում,
- ԴԾՇ վնասվածքների կոնսերվատիվ և վիրահատական բուժում (քիթ-այտ-ակնակապճային համակարգի, վերին և ստորին ծնոտների կոտրվածքների կոնսերվատիվ և վիրահատական բուժում),
- քունքստործնոտային հոդի (ՔՍԾՀ), թքագեղձերի հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում,
- ԴԾՇ բարդ պրոթեզավորում և ատամնային իմպլանտացիա,
- ԴԾՇ նյարդային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում,
- ԴԾՇ և պարանոցի բորբոքային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում (աբսցեսներ, ֆլեգմոնաներ, լիմֆադենիտ, հայմորիտ, սպեցիֆիկ բորբոքային հիվանդություններ):