«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունք

 

2003 թվականից «Արմենիա» ՀԲԿ Անոթային վիրաբուժության կենտրոնին կից գործում է պլաստիկ և միկրովիրաբուժության ծառայությունը: Այն համալրված է պլաստիկ-վերականգնողական, էսթետիկ և միկրովիրաբուժական բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքերով, վիրաբուժական գործիքներով, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ:

 

Պլաստիկ և միկրովիրաբուժության վիրաբուժության ծառայությունն իրականացնում է վիրահատական և ոչ վիրահատական միջամտություններ.

 

  • վերջույթների (դաստակի) վիրահատություն` տարբեր ծագման վնասվածքների դեպքում (ջլերի, նյարդերի, անոթների թարմ և հնացած վնասվածքներ),

  • միկրո- և պլաստիկ համատեղ վիրահատություններ (անոթային, ուրոլոգիական, դիմածնոտային, վնասվածքաբանական, հետայրվածքային և այլն),

  • դեմքի պլաստիկ և էսթետիկ վիրահատություններ. դեմքի ձգում, շրթունքների կոռեկցիա (մեծացում, փոքրացում և այլն), բլեֆարոպլաստիկա,

  • ռինոպլաստիկա, սեպտոպլաստիկա, ականջախեցու պլաստիկա,

  • մազերի տրանսպլանտացիա ուռուցքների հեռացումից հետո և հետվնասվածքային վիճակների շտկում,

  • կրծքագեղձի վիրահատություն. ձգում, ծավալի մեծացում (իմպլանտներով և առանց իմպլանտների), փոքրացում,

  • աբդոմինոպլաստիկա. որովայնի առաջնային պատի ճարպային հատվածի հեռացում,

  • լիպոսակցիա,

  • փիլինգ (կնճիռների հարթեցում, ակնեի և նրանցից գոյացած ակոսների, ինչպես նաև ստրիաների վերացում), շրթունքների կոռեկցիա ֆիլերների միջոցով, բոտոքսի կիրառում (կնճիռների և հիպերհիդրոզի ժամանակ), մեզոթերապիա:

 

«Արմենիա» ՀԲԿ Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունք