«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Կենսաքիմիական լաբորատորիա

«Արմենիա» ՀԲԿ ախտորոշիչ կենտրոնի կենսաքիմիական լաբորատորիան որպես առանձին ստորաբաժանում հիմնադրվել է 1992թ.: Շուրջ 20 տարի լաբորատորիան հագեցած է մեքենայացված և կիսամեքենայացված բարձր տեխնոլոգիայի վերլուծիչներով (անալիզատոր)՝ Lisa-500, Humalyzer3500 (Human), Humaclot Duo (Human): Վերջինս ունի լայն հնարավորություն՝ կատարելու կոագուլյացիայի բոլոր ութ թեստերը:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Կենսաքիմիական լաբորատորիա

 

Բոլորովին վերջերս լաբորատորիան հագեցել է ևս մեկ նոր անալիզատորով՝ Roche Diagnostics ընկերության կենսաքիմիական Cobas 311 անալիզատորով: Անալիզատորը ժամում ապահովում է 300 հետազոտություն,120 անուն թեստ, ռեագենտների և վերահսկիչ նյութերի բարձր որակ, շտապ (cito) հետազոտությունների իրականացում՝ 10 և պակաս րոպեներում, ռեագենտների բարձր կայունություն, փորձանմուշի մեքենայացված նոսրացում: Անալիզատորը կառավարվում է մեքենայացված ծրագրա-կարգավորող համակարգչի միջոցով, որն ապահովում է արդյունքների  բարձր որակ և վստահելիություն:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Կենսաքիմիական լաբորատորիա

 

Այս ամենը հնարավոր չէ իրականացնել առանց այն մասնագետների, ովքեր ունեն և՛ տարիների փորձ, և՛ հմտություն, և՛ բարձր որակավորում:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Կենսաքիմիական լաբորատորիա   «Արմենիա» բժշկական կենտրոն. Կենսաքիմիական լաբորատորիա