Ուլտրաձայնային հետազոտություն
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում գործում են երեք ուլտրաձայնային հետազոտության կաբինետներ, որտեղ աշխատում են աշխատանքային երկար փորձ ունեցող բժիշկ-սոնոգրաֆիստներ:
Ուլտրաձայնային հետազոտություն իրականացնում են որովայնի խոռոչի օրգանների՝ լյարրդի, լեղապարկի, երիկամների, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, կանանց սեռական օրգանների, շականակագեղձի ախտաբանությունների, որովայնում ազատ և պարկավորված հեղուկների առկայության դեպքերում, ինչպես նաև վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, լիմֆատիկ հանգույցների, ամորձիների, փափուկ հյուսվածքների ախտաբանության ժամանակ:
Երբեմն բժիշկ-սոնոգրաֆիստները մասնակցում են վիրահատություններին՝ սարքի օգնությամբ հայտնաբերելով դժվար տեսանելի օջախները, ինչպիսիք են էխինոկոկը և աբսցեսները:
Կենտրոնում գործում է շուրջօրյա հերթապահություն, որն իրագործվում է ընդունարանի հերթապահ բժիշկների կողմից, նաև սպասարկվում են բաժանմունքներում պառկած անկողնային հիվանդները՝ հիվանդասենյակներում:
Կենտրոնում աշխատում են 10 բժիշկ-սոնոգրաֆիստներ, բաժանմունքի վարիչն է Ա.Ն. Սարխոշյանը: