ՔԿԱ և ՔԿԱ պլաստիկ վիրաբուժության բաժանմունք
«Արմենիա» բժշկական կենտրոնում գործող գլխի, պարանոցի պլաստիկ և վերականգնողական բաժանմունքն ու քիթ-կոկորդի ականջաբանության բաժանմունքը միավորվել են մեկ բաժանմունքի մեջ՝ աշխատանքն ավելի լիարժեք և օպտիմալ կատարելու նպատակով: Բաժանմունքի վարիչ Արթուր Մինասյանը հայտնում է, որ միավորման արդյունքում մասնագետների մոտեցումները` հատկապես սկսնակ և երիտասարդ բժիշկների, առավել արդյունավետ է իրականացվում: Բաժանմունքը տեղակայված է «Արմենիա» բժշկական կենտրոնի ՔԿԱ մասնաշենքի 3-րդ և 5-րդ հարկերում:
Ներկայում կլինիկայում կատարվում են քիթ-կոկորդ ականջաբանության, պլաստիկ վիրաբուժության հետ առնչվող բոլոր ծառայությունները.
- էնդոլարինգեալ վիրահատություններ,
- քթի և ականջախեցիների պլաստիկ վիրահատություններ,
- քթի միջնապատի և քթի հարակից խոռոչների վիրահատություններ,
- լսողության վերականգնման վիրահատություններ,
- նշիկների վիրահատություններ:
Բաժանմունքի ղեկավարի խոսքով կլինիկայում հաճախակի նախատեսվում են վերապատրաստումներ. «Մեր մասնագետները հաճախ մասնակցում են տարբեր վերապատրաստումների, կոնֆերանսների, օրինակ. վերջերս էնդոսկոպիկ վիրաբուժությանն ուղղված վերապատրաստումներ են անցել: Աշխարհում կատարվող նորամուծությունների մասին մեր մասնագետները միշտ տեղեկացված են և փորձում կիրառել մեր կլինիկայում»: