Նյարդավիրաբուժական բաժանմունք
Արմենիա ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը գործում է հիվանդանոցի հիմնադրման օրից:
Բաժանմունքը հագեցած է նորագույն սարքավորումներով, աշխատակազմում ներգրավված են փորձառու մասնագետներ:
Գործում է ծավալուն, բազմապրոֆիլ վիրահատարան՝ անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Բաժանմունքում սպասարկվում են գլխուղեղի, ողնաշարի, ծայրամասային նյարդերի հետ կապված խնդիրներ ունեցող բուժառուները:
Նյարդավիրաբուժական բաժանմունքում բուժվում են հետևյալ հիվանդությունները․
- Նյարդաուռուցքաբանական խնդիրներ- գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, նևրինոմաներ
- Ցերեբրովասկուլյար հիվանդություններ- հեմոռագիկ, իշեմիկ կաթվածներ, զարկերակային անևրիզմաներ, զարկերակա-երակային մալֆորմացիաներ:
- Գլխուղեղի հիվանդություններ՝ հիդրոցեֆալիա համախտանիշով,
- Միջողային սկավառակների ճողվածքներ, ռադիկուլոիշեմիա, ողնաշարային խողովակի ստենոզ
- Թունելային և ցավային համախտանիշներ
- Գանգուղեղային վնասվածքներ ներուղեղային հեմատոմաներ:
Ախտորոշիչ մեթոդներ
Ախտորոշումը ճշտելու նպատակով կատարվում են հետևյալ հետազոտությունները.
- Գլխուղեղի և ողնուղեղի ՄՌՏ հետազոտություն
- Գլխի և ողնաշարի ԿՏ հետազոտություն
- Գլխի և ողնաշարի անգիոգրաֆիկ հետազոտություն
- Գանգի և ողնաշարի ռենտգենոգրաֆիա
- Գլխուղեղի ԷԷԳ հետազոտություն
- Վերջույթների էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
- Լաբորատոր և գործիքային հետազոտություններ