«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Նյարդաբանական բաժանմունք

«Արմենիա» բժշկական կենտրոն. Նյարդաբանական բաժանմունք

 

«Արմենիա» ՀԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքը գործում է 1970 թվականից՝ Հանրապետական հիվանդանոցի հիմնադրման առաջին օրվանից: Այդ թվականին բաժանմունքում աշխատել են պրոֆեսորներ Գ. Ի. Միրզոյանը, Ս.Գ. Զոհրաբյանը, Հ.Տ. Մուրադյանը, Է.Մ. Գևորգյանը, դոցենտներ Հ.Վ. Ստեփանյանը, Գ.Կ. Ժամկոչյանը: Բաժանմունքը ղեկավարել է Վ.Զ. Օհանյանը:

1982-2013թթ. բաժանմունքի վարիչ էր բ.գ.թ., դոցենտ Վ. Հ. Պետրոսյանը, ով, պահպանելով և ամրապնդելով նախորդների ավանդույթները, ստեղծել է բարձր պրոֆեսիոնալիզմով կուռ կոլեկտիվ՝ հավատարիմ բժշկի երդմանը, ժողովրդին ծառայելու անձնվեր գործին:

Այդ տարիներին բաժանմունքն ուսումնական բազա էր Հայ-Բուսակ ինստիտուտի համար՝ կրթելով և դաստիարակելով բժիշկների նոր սերնդին:

2013 թվականից առ այսօր բաժանմունքի վարիչն է Է.Ա. Հարությունյանը, ով նույնպես շարունակում է բաժանմունքի ավանդույթները՝ ներդնելով ժամանակակից բժշկության նորությունները:

 

Ներկայում նյարդաբանական բաժանմունքում ծավալված է 60 մահճակալ (22 հիվանդասենյակ՝ 2 և 3 մահճակալներով և 7 լյուքս սենյակ): Բաժանմունքում աշխատում են 8 բժիշկ, 7 բուժքույր, 5 մայրապետ: Տարվա ընթացքում բաժանմունքում հետազոտվում և բուժվում է շուրջ 1300 հիվանդ, 700 զինակոչիկ:

 


Բաժանմունքը մեծ ծավալի աշխատանք է կատարել 1988թ. երկրաշարժի ժամանակ՝ ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերելով աղետի գոտու բնակչությանը թե՛ հիվանդանոցում, թե՛ հենց աղետի գոտում: Բաժանմունքն իր ներդրումն է ունեցել նաև Արցախյան պատերազմի ժամանակ՝ բժշկական օգնություն ցուցաբերելով ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին:

Նյարդաբանական բաժանմունքում բուժվում են հետևյալ հիվանդությունների դեպքում.

 

  1. անոթային հիվանդություններ. ուղեղի և ողնուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ (կաթվածներ, ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումներ,
  2. կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) բորբոքային հիվանդություններ. մենինգիտ, մենինգոէնցեֆալիտ, արախնոիդիտ, միելիտ, վասկուլիտ
  3. պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ. ռադիկուլիտներ, օստեոխոնդրոզ, դիսկոգեն ռադիկուլոպաթիա, նեյրոպաթիաներ,
  4. էպիլեպսիա,
  5. ԿՆՀ դեմիելինիզացնող հիվանդություններ. ցրված սկլերոզ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ,
  6. միգրեն,
  7. գլխուղեղի պարազիտաոր հիվանդություններ,
  8. գլխուղեղի դեգեներատիվ հիվանդություններ:

 

«Արմենիա» բժշկական կենտրոն. Նյարդաբանական բաժանմունք   «Արմենիա» բժշկական կենտրոն. Նյարդաբանական բաժանմունք

 

Բաժանմունք ընդունված յուրաքանչյուր հիվանդ բազմակողմանի հետազոտվում է ախտորոշիչ կենտրոնում. կատարվում են արյան, մեզի ընդհանուր հետազոտություններ, արյան կենսաքիմիական հետազոտություն, ներքին օրգանների ՈՒՁՀ, ուղեղի անոթների դուպլեքս հետազոտություն, ԷՆՄԳ, ն/ակնաբույժի զննում, ԷԷԳ, ԷԽՈԷԳ, ռենտգեն հետազոտություն, ՀՏ հետազոտություն, ՀՏ անգիոգրաֆիա և այլն:

Բաժանմունքն ամբողջ տարվա ընթացքւմ ներհիվանդանոցային դեղատնից ապահովվում է անհրաժեշտ դեղորայքով: Բաժանմունքում հիվանդները ստացիոնար բուժում են ստանում պետպատվերի շրջանակներում՝ սոցշահառուներ, հաշմանդամության խումբ ունեցող հիվանդներ, սոցանապահով անձինք, զինծառայողներ, նրանց ընտանիքի անդամներ և նրանց հավասարեցված անձինք, ինպես նաև ապահովագրված և վճարովի հիմունքներով հիվանդներ:

Բաժանմունք ընդունված յուրաքանչյուր հիվանդ մանրակրկիտ զննվում է բուժող բժշկի կողմից, մշակվում է հետազոտության և բուժման պլան: Բաժանմունքի վարիչի կողմից շաբաթը 1-2 անգամ, իսկ ծանր հիվանդներին՝ ամեն օր, կատարվում է համայց:


Նշանակումները կատարվում են ժամանակին, բուժքույրերը պրոֆեսիոնալիզմով,  հոգատարությամբ և սիրով են վերաբերում  իրենց կատարած ծանր աշխատանքին:


Բաժանմունքի բժիշկների կողմից ամեն օր հիվանդների հետ տարվում է սան-լուս աշխատանք՝ իրենց հիվանդության և իրենց հետաքրքրող այլ հիվանդությունների վերաբերյալ: