Իմունաբանական լաբորատորիա
Իմունաբանական լաբորատորիայում կատարվում են լայն սպեկտրի հետազոտություններ : Մասնավորապես ՝ հորմոնների , ինֆեկցիաների, վերարտադրողության , դիաբետիկ , սրտային մարկերների , ուռուցքային մարկերների և այլ հետազոտություններ:
Այդ հետազոտությունները կատարվում են նորագույն ախտորոշիչ տեխնոլոգիաների հիման հիման վրա և լավագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս հայտնաբերել բազմաթիվ հիվանդությունների առաջացման պաթոգենետիկ ֆակտորները և արմատապես փոխել բուժման ընթացքը:
Լաբորատորիայում ներդրված են էլեկտրաքեմիլյումինեսցենտային հետազոտությունը, համամարմինների հայտնաբերման համար թեստ համակարգերը: Էլեկտրաքեմիլյումինեսցենտային մեթոդով աշխատող COBAS E411 սարքավորման առավելություններն են.
- բարձր արդյունավետություն,
- հետազոտության արդյունքների բարձր հուսալիություն,
- ունի որակի հսկման ներքին համակարգ,
- համակարգը հնարավորություն է տալիս նորացման հաճախականության նվազեցմանը,
- շտապ նմուշների արտահերթ կատարում,
- հետազոտության կատարման բարձր արագություն. համակարգը հնարավորություն ունի կատարելու մոտավորապես 85 թեստ 1 ժամում
- շնորհիվ չափաբերման միանվագ ծայրագիրների՝ սարքն ունի բալաձև պղտորման բացակայության բարձր երաշխիք :
Այս ամենը թույլ է տալիս առավելագույն բարձրացնել հիվանդությունների ախտորոշման զգայունությունն և սպեցիֆիկությունը:
Ներկայում շատ տարածված են վահանաձև գեղձի ախտահարման հետ կապված հիվանդությունները: Այդ հիվանդությունների մեծ մասի պաթոգենեզում որոշիչ դեր ունեն աուտոիմուն համակարգի խանգարումները, ինչը պահանջում է հակաթիրեոիդային հակամարմինների ախտորոշում: Լաբորատորիայում որոշվում են հակաթիրեոգլոբուլինային հակամարմինների, վահանագեղձի հորմոնների մակարդակները՝ T3, T4, ազատ T1:
Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը: Լաբարատորիայում կատարվում են հեպատիտ A, B, C հակամարմինների քանակական ախտորոշում:
Կարևոր են ուռուցքային մարկերների հայտնաբերումը, որոնք հնարավորություն են տալիս հնարավորինս վաղ ախտորոշել և արդյունավետ բուժել տարբեր քաղցկեղային հիվանդություններ: Հետազոտվում են ուռուցքային մարկերները՝ պրոստատային սպեցեֆիկ հակածինը (простатический специфический антиген (ПСА)), կարցինոէմբրիոնալ հակածինը, ինպես նաև ձվարանների CA-125, կրծքագեղձի CA 15-3 ուռուցքային մարկերները և այլն:
Կատարվում են շաքարային դիաբետի մարկերների հետազոտությունների (ինսուլին , պրոինսուլին , C- պեպրիդ):
Խնդրահարույց են սեռավարակները, որոնք կարող են առաջացնել պտղի զարգացման խանգարումներ, չբերություն, վիժում: Լաբարատորիայում կատարվում են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություններ:
Էլեկտրաքեմիլյումինեսցենտային մեթոդով կատարվում է սրտային տրոպոնին T հետազոտություն, որը հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում կատարել հետազոտությունը և տարբերակել սրտամկանի անկայուն ստենոկարդիան ինֆարկտից: