Էքսպրես լաբորատորիա
«Արմենիա» ՀԲԿ էքսպրես լաբորատորիան գործում է կենտրոնի հիմնադրման օրվանից: Էքսպրես լաբորատորիան ներառում է լաբորատորիայի հիմնական ֆունկցիաները՝ արյան կենսաքիմիական և կլինիկական հետազոտությունները:
Լաբորատորիան աշխատում է շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի: Էքսպրես լաբորատորիան հագեցած է արդի սարքավորումներով և մասնագիտացված անձնակազմով:
Կենսաքիմիական հետազոտությունները կատարվում են mindray BA-88A կենսաքիմական մեքենայացված անալիզատորով, որն ապահովում է հետազոտությունների բարձր որակ և ճշգրտություն: Արյան մեջ որոշում են գլյուկոզան, միզանյութը, կրեատինինը: Հարկ եղած դեպքում տվյալ անալիզատորով կարելի է կատարել ցանկացած կենսաքիմիական հետազոտություն:
Mindray BC-2300-ը, որն իրենից ներկայանցում է քանակական հեմատոլոգիական անալիզատոր, հնարավորություն է տալիս մեկ հետազոտության ընթացքում որոշել19 հիմնական պարամետրեր: Այն տալիս է նաև արյան նմուշի երեք հիստոգրամ, որոնք շատ կարևոր են հիվանդությունների ախտորոշման համար:
EasyLyte Caclium մեքենայացված միկրոպրոցեսոր անալիզատորով որոշում են Na+, K+, Ca2+ իոններն արյան մեջ՝ ինչպես շիճուկում, այնպես էլ պլազմայում: 1 րոպեում 100 միկրոլիտր շիճուկի մեջ հնարավոր է ստանալ հետազոտության պատասխանը, որը շատ կարևոր է ինֆուզիոն թերապիա ստացող ցանկացած հիվանդի համար:
Թթվահիմնային հավասարակշռության և գազափոխանակության հետազոտության անալիզատորը որոշում է արյան թթվահիմնային հավասարակշռությունը, որի մեջ մտնում են հետևյալ պարամետրերը՝ pH, PO2, PCO2, HCO3, ABE, SBC, SAT, որոնց քանակական որոշումը կատարվում է երեք էլեկտրոդների միջոցով:
Վերը նշված սարքավորումները հնարավորություն են տալիս հետազոտության արդյունքների ճշգրիտ գնահատմանը, որոնք կարևոր նախապայման են բուժումն արդյունավետ իրականացնելու համար:
Լաբորատորիայի բաժնի վարիչն է Լյուբա Կարապետի Մանուկյանը: