Կլինիկական լաբորատորիա
Կլինիկական լաբորատորիայում իրականացնում են մի շարք հետազոտություններ.
- արյան ընդհանուր հետազոտություն` ճապոնական Սիսմեքս-500 ավտոմատ անալիզատորի կողմից ստացվող 24 ցուցանիշ, 3 հիստոգրամմա, ԷՆԱ.
- արյան քսուկի և հաստ կաթիլի մեջ պարազիտների` մալարիայի, հայտնաբերումը:
- մեզի ընդհանուր հետազոտություն՝ գլյուկոզայի, ացետոնի, լեղապիգմենտների որոշում, նստվածքի միկրոսկոպիկ հետազոտություն: Իրականացվում է նաև մեզի հետազոտություն ըստ Ադիս-Կակովսկու, Նեչիպորենկոյի և Զեմնիցկու:
- խորխի ընդհանուր հետազոտություն, տուբերկուլոզի ցուպիկի հայտնաբերում խորխի մեջ:
- Կղանքի կլինիկական և մակաբուծական հետազոտություն (կոպրոգրամմա, հելմինտների ձվիկների և միաբջիջների առկայության որոշում կղանքի մեջ):
- Սպերմագրամմա (սերմի ընդլայնված հետազոտություն):
- Ուրետրալ և հեշտոցային քսուկի հետազոտություններ:
Բոլոր հետազոտությունները կատարվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: