Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա
Արմենիա բժշկական կենտրոնի Canon Vantage Orian 1.5 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը (ՄՌՏ), ունի մի շարք առավելություններ.
- Canon Vantage Orian տոմոգրաֆը թույլ է տալիս DWI ռեժիմը կիրառել բացարձակ անաղմուկ,
- կրճատվում է հետազոտության տևողությունը,
- տոմոգրաֆի տեսախցիկը թույլ է տալիս ամբողջ հետզոտության ընթացքում կապի պահպանել հիվանդի հետ,
- հետազոտության ընթացքում, խնդիր հայտնաբերելուց հետո, կոնտրաստանյութը կատարվում է ինժեկտրի միջոցով,
- Quick star ծրագրի միջոցով ստացվում են պատկերներ` նվազագույն արտեֆակտներով, այն պացիենտների մոտ, ովքեր ունեն շնչառական խնդիրներ։
ՄՌՏ ցուցումներն են.
- գլխուղեղի գոյացություններ,
- կաթված,
- ճողվածքներ,
- որովայնի, փոքր կոնքի խոռոչի գոյացութուններ,
- մկաններ, ջլեր, հոդեր։
Հակացուցումներ.
- սրտի խթանիչ սարքի առկայություն,
- ոչ շարժական մետաղական իմպլանտների առկայություն,
- մետաղան բեկորների առկայություն,
- ոչ շարժական լսողական սարք, իսուլինային պոմպ,
- Cava ֆիլտր,
- հղիության առաջին եռամսյակ: