«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44
Մեր պատմությունը
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնը (ՀԲԿ) Հայաստանի ամենամեծ բժշկական կենտրոններից է: Այն հիմնադրվել է 1920-ականներին, 1970 թվականից սկսել է գործել Մարգարյան 6 հասցեում գտնվող նորակառույց համալիրում, որը բաղկացած է հիմնական, պոլիկլինիկայի, քիթ-կոկորդ-ականջաբանական և ախտաբանական անատոմիայի մասնաշենքերից: Կենտրոնն ունի մեքենաների համար նախատեսված 2 մուտք` Հալաբյան և Ֆուչիկ փողոցներից, ու ընդարձակ այգի:
«Արմենիա» ՀԲԿ բազմապրոֆիլ հաստատություն է, ունի 23 բաժանմունք, որտեղ միաժամանակ կարող են ստացիոնար բուժում ստանալ ավելի քան 800 հիվանդ: «Արմենիա» ՀԲԿ նպատակն է. բարձրացնել բժշկական ծառայությունների որակը` հիմնվելով բարձր պրոեսիոնալիզմով բուժանձնակազմի վրա, պահպանել տասնյակ տարիների ընթացքում ստեղծած հեղինակությունն ու շարունակել հանրապետության առաջատար կլինիկաների շարքը համալրելու ավանդույթը:
«Արմենիա» ՀԲԿ ընդունվում են հիվանդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: Հիվանդները կարող են ստանալ ստացիոնար բուժում, հետազոտվել «Արմենիա» ախտորոշման կենտրոնում, ստանալ ամբուլատոր բուժում` դիալիզի, հիպերբարիկ օքսիգենացման, վերականգնման և հոգեթերապիայի բաժանմունքներում:
«Արմենիա» ՀԲԿ-ում գործում են շուրջօօրյա բժշկական ծառայություններ Կենտրոնում գործում են նաև. ճաշարան, գրքերի կրպակ, բանկ, դեղատուն, պարենային խանութ և 24-ժամյա ավտոկայանատեղ: Կենտրոնն ապահովում է հիվանդների տեղափոխում քաղաքից, օդանավակայանից, Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից և Վրաստանից:
«Արմենիա» ՀԲԿ պացիենտներն ընդունվում են պետպատվերի շրջանակներում կամ ապահովագրական գործակալությունների միջոցով: Վճարումներն ընդունվում են կանխիկ, պլաստիկ քարտերով կամ փոխանցումով: Տեսակցության ժամերն են` 13:00-19:00:
Վերջին նորությունները
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշ
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
Ծերությունը և դեղերը. տարեցներն «առանձնահատուկ կերպով» են հիվանդանում
Դեղատան հաճախորդների մեջ քիչ չեն տարեցները։ Նրանց մեծ մասը դժվարանում է անգամ բժշկի մոտ հասնել, այդ պատճառով էլ նրանք անմիջապես գալիս են դեղատուն և դեղաբանին խնդրում բուժում նշանակել...
Ինչո՞ւ են տղամարդիկ ավելի ծանր տանում հիվանդությունները
Այս թեմայով անթիվ կատակներ են հնչել․ թվում է՝ տղամարդիկ ուժեղ սեռն են, բայց հենց ջերմությունը մի փոքր բարձրանում է, նրանք կարծես մահանում են։ Կանայք էլ հաճախ նրանց համարում են չափազանց զգայուն ու եսասեր։ Բայց, իրականում...
Հաճախասրտություն (տախիկարդիա)
Հաճախասրտությունը՝ տախիկարդիան, սրտային ռիթմի տարածված խանգարում է, նրա հաճախացումը /հաճախ մեկ րոպեում 90-ից ավելի սրտի կծկումներով/․․․

«Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին գրավելու ընդունակություն»:

Վ.Վ. Վերեսարև