Կյանքի որակի մաշկաբանական ինդեքս
Ալերգոդերմատոզները և անհայտ ծագման մաշկային քրոնիկական հիվանդությունները՝ ալերգիկ և ատոպիկ դերմատիտը, պսորիազը, էկզեման և այլն, մաշկաբանական հիվանդությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում:
Այս բոլոր հիվանդությունները զգալի ազդեցություն են թողնում կյանքի որակի վրա՝ հիվանդներին պատճառելով ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական անհարմարություն: Մաշկի ցանկացած խնդիր դառնում է հաղորդակացման դժվարեցման պատճառ , նվազեցնում է ինքնագնահատականը և բերում է դեպրեսիաների և պսիխոզների առաջացման:
Կյանքի Որակի Մաշկաբանական Ինդեքսը կիրառվում է ( The Dermatology Life Quality Index (DLQI)) մաշկաբանների կողմից՝ հիվանդի կյանքի տարբեր ասպեկտների վրա մաշկային հիվանդության բացասական ազդեցության աստիճանը գնահատելու համար՝ բնութագրելով նրա կյանքի որակն ընդհանուր առմամբ: Ինդեքսը մշակվել է Ուելսի համալսարանի մասնագետների կողմից (Հեղինակային իրավունքը պատկանում է AY Finlay, Gk Khan, 1992թ., Ապրիլ):
Կյանքի Որակի Մաշկաբանական Ինդեքսը կարող է կիրառվել որպես մաշկային հիվանդության բուժման արդյունավետության գնահատման չափանիշ:
Կյանքի Որակի Մաշկաբանական Ինդեքսի որոշման հարցաթերթիկը նախատեսված է 16 տարեկանից բարձր հիվանդների համար: Կյանքի Որակի Մաշկաբանական Ինդեքսի հարցաթերթիկի հարցերն անմիջապես ուղղված են հիվանդին, այդ պատճառով հարցերին պետք է պատասխանի հենց ինքը: