«Արմենիա» բժշկական կենտրոն
Թեժ գիծ. +374 10 318 109

Լուրեր

Շնորհավորանք բուժքույրերի մասնագիտական տոնի առիթով

Շնորհավորանք բուժքույրերի մասնագիտական տոնի առիթով

Արմենիա ՀԲԿ բժիշկները սիրով շնորհավորում են ամենամարդասիրական մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներին` բուժքույրերին, և մաղթում հաջողություններ անմնացորդ նվիրում պահանջող պատասխանատու աշխատանքում։

Բուժքույրերի մասնագիտական տոնը նշվում է ամենահայտնի անգլուհիներից մեկի` Ֆլորենս Նայթինգեյլի (Florence Nightingale) ծննդյան օրը: Նա Ղրիմի պատերազմի տարիներին` 1853-1856 թթ., կազմակերպում է գթության քույրերի առաջին ծառայությունը:

Հայտնի է, որ Ղրիմի պատերազմի ընթացքում ռազմաճակատ էին մեկնում նաև Մոսկվայի Նիկոլյան մենաստանի ռուս միանձնուհիները: Հոսպիտալներում աշխատում էին ռուսական ազնվական ընտանիքների բազմաթիվ կանայք, այդ թվում նաև Նիկոլայ II-ի կինը և դուստրերը:
Հենց պատերազմի տարիներին է ձևավորվում այն կայուն ստերեոտիպը, որ բուժքույրերը հիվանդապահներ են, որոնք պատերազմի դաշտից դուրս են բերում վիրավորներին կամ կանգնում վիրահատական սեղանի մոտ:

12.05.2018