«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03

Լուրեր

Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում

Ճիշտ սնունդը թույլ կտա պահպանել գլխուղեղի աշխատունակությունն ամբողջ կյանքի ընթացքում

Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել մեծահասակների մոտ կոգնիտիվ (մտածողության և հիշողության) ցուցանիշների նվազումը:

Ուսումնասիրվել են 1787 մարդու տվյալներ՝ հետազոտության ավարտին 46-70 տարեկան:

Գիտնականները գնահատել են կամավորների կոգնիտիվ ցուցանիշները և նրանց սնունդը (ստուգումներն անցկացվել են 2006-2010, 2012-2013 և 2015-2016 թթ): Բժշկական քարտում, որը հնարավորություն է տվել գնահատել առանձին մթերքների օգտագործման հաճախականությունը, կամավորներին հարցրել են նաև թարմ և չորացրած մրգերի, հում բանջարեղենի, բանջարեղենային աղցանների, ճարպոտ և ոչ ճարպոտ ձկան, մշակված մսի, թռչնամսի, տավարի, ոչխարի, խոզի մսի, պանրի, հացի, թեյի, սուրճի, գարեջրի, կարմիր և սպիտակ գինու, շամպայնի և լիկյորի օգտագործման մասին:

Արդյունքները ցույց են տվել, որ պանիրն իսկական փրկություն տարիքային կոգնիտիվ խնդիրներից: Իսկ ալկոհոլի ամենօրյա օգտագործումը, հատկապես կարմիր գինու, նույնպես նպաստել է կոգնիտիվ ֆունկցիաների լավացմանը: Հետազոտողները գտել են, որ ոչխարի, բայց ոչ այլ կարմիր մսի, ամենօրյա օգտագործումը բարձրացնում է կոգնիտիվ ունակությունները` երկար ժամանակով: Միևնույն ժամանակ, աղի չափազանց շատ օգտագործումը բարձրացնում է Այցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը:

11.02.2021