«Արմենիա» բժշկական կենտրոն
Տեղեկատու.+374 10 318 190
Ընդունարան. 81 03, 88 44

Լուրեր

Ինչպե՞ս բացահայտել վիտամին D-ի դեֆիցիտը

Ինչպե՞ս բացահայտել վիտամին D-ի դեֆիցիտը

Հայտնի է, որ վիտամին D-ի դեֆիցիտի ժամանակ, անբավարար միներալիզացիայի արդյունքում, դիտվում է ոսկրային հյուսվածքի փափկեցում, նշում է «Российская газета»-ն: Դա կարող է կոտրվածքների պատճառ դառնալ: Բժիշկները բացատրում են, թե ինչպե՞ս կարելի է բացահայտել թաքուն զարգացող վիտամինային անբավարարությունը:

Վիտամին D-ի անբավարարության ժամանակ գոտկատեղի, կոնքի, կողերի շրջանում, կարող է լինել նվվացող ցավ` հատկապես ոսկրերը սեղմելիս: Ցավն ուժեղանում է գիշերը: Այժմ պարզել են, որ վիտամինի պակասի դեպքում դիտվում են նաև մկանային ցավեր (առանց ֆիզիկական լարվածության), դեպրեսիա, հոգնածության մշտական զգացողություն:

Վիտամին D-ի անբավարարություն ունեցողների մոտ հաճախ զարգանում են վարակիչ հիվանդություններ, ինչպիսին է գրիպը: Բժիշկները դեմ են վիտամին D-ի ընդունմանը` դիետիկ հավելումներով: Դեղերի ընդունումն անհրաժեշտ է միայն մասնագետների հետ խարհրդակցելուց հետո: Խորհուրդ է տրվում վիտամին D-ն ստանալ սննդի միջոցով (ձու, պանիր, յուղոտ ձուկ) և արևոտ օրերին զբոսնելով:

18.01.2021